fbpx

Ինչո՞ւ է մարդը հորանջում

Հորանջի առաջացման մեխանիզմը միշտ հետաքրքրել է գիտնականներին, և մեզ նույնպես: Ուրեմն եկեք պարզենք այն վերջնականապես:

vczhgcrotm238rqilxe09fzvtsdgu4

Մինչև վերջերս համարվում էր, որ հորանջը ձևավորվել է որպես ռեֆլեկտորային հավելյալ շունչ՝ արյան մեջ թթվածնի մակարդակը բարձրացնելու համար: Հաճախ դա տեղի է ունենում սենյակում, որտեղ շատ մարդիկ կան և չկա օդի շարժ: Հետազոտությունները չհաստատեցին այդ տեսությունը: Հակառակը՝ ակտիվ հորանջի առաջացումը ոչ մի կերպ չի ազդում արյան մեջ թթվածնի մակարդակի վրա:

Հետաքրքիր փաստեր կապված հորանջի առաջացման հետ

  • Հորանջը կարող է վարակիչ լինել և անցնել մի մարդուց մյուսին:
  • Հորանջելու ունակությամբ են օժտված կաթնասունները, սողունները և թռչունները:
  • Արգանդում գտնվող պտուղը նույնպես կարող է հորանջել:
  • Անհաջող հորանջելուց մարդը կարող է վնասել ծնոտը:

original_fu_541603fc044ae

Ստացված արդյունքները վկայում են՝ հորանջը օրգանիզմի վրա ազդում է ինչպես կոնդիցիոները, ապահովելով գլխուղեղի սառեցումը օդով: Հիպոթեզը ենթադրում է, որ հորանջելով՝ մարդու մոտ հնարավորություն է առաջանում սառեցնել գլխուղեղի որոշակի հատված, որտեղ գտնվում են օրգանիզմի ֆունկցիոնալությունը ապահովող տարբեր նյարդային համակարգերի կենտրոնները:

Tired Girl

Անկախ հետազոտությունները, որոնք կատարվել են փողոցում, հիմնված էին հորանջի նմանակող հատկության վրա: Նայելով հորանջող մարդկանց լուսանկարներին, անցորդները սկսում էին հորանջել՝ ամռանը 2 անգամ ավելի հաճախակի, քան ձմռանը: Ստացվում է, որ ցածր ջերմաստիճաններում հորանջի հաճախականությունը նվազում է, քանի որ կա ուղեղի գերսառեցման վտանգ: Շոգին օրգանիզմին հարկավոր է սառեցում և հորանջի հաճախականությունը ռեֆլեկտորեն աճում է:

yawn1

Հորանջի առաջացման պատճառների ուսումնասիրությունները շարունակվում են:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչո՞ւ է մարդը հորանջում
Ընտրեք դիմակը և մենք կբացահայտենք Ձեր ամենագլխավոր գաղտնիքը