Յուրաքանչյուր համակարգչի վրա կա այս ստեղնը, որը շատերի կողմից անտեսված է կամ շատերը այն համարում են ոչ պիտանի։ Իրականում Windows լոգոտիպով այս փոքրիկ ստեղնը կարող է շատ օգտակար լինել։
Ահա թե ինչ է հնարավոր անել այդ ստեղնի օգնությամբ.
- կանչել Start մենյուն կամ Windows 8-ում կանչել Metro ռեժիմը (Win);
- գործիքների պանելում ընտրել պատկերակը (իկոնկա), իսկ հետո անցնել մեկը մյուսից (Win + B);
- միացնել աշխատանքային սեղանը (Desktop) (Win + D);
- կանչել Explorer-ը (Win + E);
- միացնել համակարգչի արգելափակումը (Win + L);
- կանչել Որոնումը (Win + F);
- ծալել բոլոր պատուհանները (Win + M);
- անցնել պրոյեկտորին կամ երկրորդ մոնիտորին (Win + P);
- կանչել «run» հրամանի տողը (Win + R);
- ակտիվացնել գործողությունների պանելը (taskbar)՝ ամեն անգամ սեղմելով այդ ստեղնային համադրությունը, անցնել պանելի վրա գտնվող հաջորդ հավելվածին (Win + T);
- հատուկ հնարավորությունների կենտրոն (Win + U);
- բջջային հավելվածների կենտրոն Windows 7-ում կամ «թաքնված» մենյու Windows 8-ում (Win + Х);
- կանչել համակարգի հատկությունները (System properties) (Win + Pause);
- Windows տեղեկատվություն (Win + F1);
- գործողությունների պանելից կանչել կոնկրետ հավելված (Win + 1/2/3…);
- գործողությունների պանելից կանչել հավելվածի նոր պատճեն (Win + Shift + 1/2/3…);
- ծրագրում անցնել պատուհաններով (Win + Ctrl + 1/2/3…);
- ծալել ծրագրի պատուհանը (Win + դեպի վերև սլաք);
- փոքրացնել պատուհանը (Win + դեպի ներքև սլաք);
- պատուհանը տեղափոխել էկրանի աջ կամ ձախ կողմ (Win + աջ/ձախ սլաքներ);
- փոխանցել պատուհանը մյուս մոնիտորի էկրանին (Win + Shift +աջ/ձախ սլաքներ)։