fbpx

Կյանքի 10 հետաքրքրաշարժ գաղտնիք, որոնք գիտությունը չի կարող բացատրել

Հետաքրքրաշարժ փաստեր, որոնց բացատրությունը վեր է գիտության ուժերից.

1. Արածելուց, կովերը միշտ նայում են դեպի հարավ կամ հյուսիս

Գիտնականները վերջերս հայտնաբերել են մի մանրուք, ինչին հազարամյակներով ուշադրություն չի դարձվել՝ կովերը հանգստի կամ արոտի ժամանակ կանգնում են մագնիսական բևեռների երկարությամբ՝ գլխով հարավ կամ հյուսիս։ Սխեման անփոփոխ է մնում, անկախ քամուց կամ այլ ֆակտորների և ոչ ոք չգիտի, թե ինչու։

2. Ինչո՞ւ որոշ կաթնասուններ վերադարձան դեպի ջուր

Մենք գիտենք, որ ծովային կենդանիները դուրս են եկել ցամաք, նրանց մոտ հայտնվել են վերջավորություններ, որոնք թույլ էին տալիս շարժվել ցամաքով։ Դա խելամիտ արարք էր, քանի որ ցամաքում ավելի շատ ռեսուրս կար, որը իդեալական էր բարեհաջող էվոլյուցիայի համար։ Բայց այն, թե ինչու այդ կենդանիներից որոշները, օրինակ կետերի կամ ծովառյուծների նախնիները, կրկին ջուր վերադարձան՝ մնում է անհայտ։

3. Ալկալոիդները բույսերում

Ալկալոիդները՝ բնական միացություններ են, որոնք պարունակվում են բույսերում։ Դրանցից ամենատարածվածը՝ մորֆինն է։ Ալկալոիդները յուրահատուկ («թմրամիջոցի») կերպով են ազդում կենդանիների և մարդկանց վրա։ Եվ չնայած մարդկությունը բավական լավ է ուսումնասիրել այս նյութերը, մինչ հիմա հստակ պարզ չէ՝ բույսերի ինչի՞ն են պետք դրանք։

4. Ինչո՞ւ են ծաղիկներն ամենուրեք

Ծաղկող բույսերը կազմում են անգիոսերմ բույսերի դասը, և ինչպես, երևի, նկատել եք՝ դրանք ամենուր են։ Զարմանալի է, սակայն այդպես միշտ չէ, որ եղել է։ Ծաղկավոր բույսերը, մոտավորապես 400 միլիոն տարի առաջ, կարճ ժամանակահատվածում, դուրս են մղել այլ տեսակի բույսերին և արդյուքնում այսօր կազմում են բոլոր տեսակի բույսերի 90%-ը։

Այդ պրոբլեմը այնքան էր անհանգստացնում Չարլզ Դարվինին, որ նա դա անվանում էր «Սարսափելի գաղտնիք»։

5. Ինչո՞ւ է հասարակածի մոտ տիրում այդքան բազմազանություն

Մոտ 200 տարի առաջ, պրուսական հետազոտող Ալեքսանդր ֆոն Գումբոլդտը առաջին անգամ հայտնաբերեց, որ որքան շատ ես մոտենում հասարակածին՝ այնքան կենսաբազմազանությունը մեծանում է։ Բնությունն ու մարդկային մշակույթները դառնում են ավելի բազմազան և վառ, ինչպես և հիվանդությունները։

Հաշվարկվում է մոտ 3 տասնյակ տեսություն, որոնցում փորձ է արվում գտնել այս հարցի պատասխանը, բայց գիտնականներ մոտ միասնական կարծիք գոյություն չունի։

6. Ֆիտոպլանկտոնի պարադոքսը

Ֆիտոպլանկտոնը՝ օրգանիզմների դաս է, որոնք հանդիպում են ջրամբարներում և իրենց մեջ ներառում են բազմաթիվ ենթատեսակներ։ Դա չափազանց տարատեսակ խումբ է և այդ օրգանիզմների բազմազանությունը մարտահրավեր է նետում էվոլյուցիային և բնական ընտրությանը։ Էկոհամակարգում ռեսուրսների անբավարարությունը անհնարին է դարձնում այսքան մեծ թվով տարատեսակ օրգանիզմների գոյությունը՝ առանց մեկմեկու վերացնելու։ Բայց նրանք գոյատևում են։

7. Ինչպես են արգենտինական մրջյունները գաղութներ ստեղծում տարբեր մայրցամաքներում

Արգենտինական մրջյունները՝ միակ տեսակներն են, բացառությամբ մարդկանց, որոնք կարողացել են գաղութացնել երեք մայրցամաքներ։ Արգենտինական մրջյունների բոլոր երեք սուպերգաղութները՝ Եվրոպայում, Հարավային Ամերիկայում և Ասիայում, կազմված են մրջյուններից, որոնք ըստ էության պատկանում են միևնույն պոպուլյացիային։ Մրջյունները անմիջապես ճանաչում են իրենց եղբայրներին, երբ հայտնվում են նրանց կողքին, սակայն ագրեսիվ են այլ մրջյունների հանդեպ։ Դա, մեղմ ասած, տարօրինակ է՝ հաշվի առնելով հսկայական հեռավորությունը, որով բաժանված են սուպերգաղութները։

8. Մարդու խորհրդավոր նախնին

Երբ գիտնականները ուսումնասիրեցին դենիսովյան մարդու (դենիսովացի՝ հանածո մարդու տեսակ, որոնք սերտ կապված էին նեանդերտալցիների հետ և ստացել են իրենց անվանումը քարանձավների պատվին, որոնցում առաջին անգամ հայտնաբերվել են) ԴՆԹ-ն, նրանք հայտնաբերեցին խորհրդավոր տեսակի հետքեր, որոնք գիտությանը անհայտ էին։ Չնայած դենիսովցին նույնպես շրջապատված է խորհրդավորության շղարշով, սակայն մենք, համենային դեպս գիտենք, թե ով էր նա և որտեղից է առաջացել։ Սակայն նույն բանը չի կարելի ասել այն անհայտ տեսակների մասին, որոնց հետ նրանք բազմացել են մոտ 30 000 տարի առաջ և որոնք հստակ հետք են թողել դենիսովացու ԴՆԹ-ում։ Այն ամենը՝ ինչ մենք գիտենք, այն է, որ նրանք տվել են դենիսովցուն ատամների հավաքածու, ինչպիսիք չեն հանդիպում այլևս կենդանակի աշխարհի ոչ մի ներկայացուցչի մոտ։

9. Կենդանիներ, որոնք կարող են ապրել առան թթվածին

Բոլորը ապշած էին, երբ Միջերկրական ծովի խորքերում հայտնաբերվեցին անթթվածնային կենդանիներ։ Բարդ բազմաբջիջ կենդանիների մեջ՝ դա չլսված բան է։ Լորիցիֆերի տեսակի արարածները՝ շատ մանր կենդանիներ են, ժամանակին բնակվել են օդում, բայց ի վերջո հարմարվել են նոր միջավայրին, որտեղ թթվածինը փոխարինվել է աղերով։

Գիտությանը հայտնի են նաև այլ բարդ օրգանիզմներ, որոնք բնակվում են անթթվածին միջավայրում, սակայն մենք բացարձակ պատկերացում չունենք դրանց էվոլյուցիոն պատմության մասին։

10. Սեռական բազմացում

Բացառությամբ մի քանի միկրոբների և բույսերի, գրեթե ողջ կենդանական աշխարհը բազմանում է սեռական ճանապարհով։ Եթե խորը մտածենք, ապա դա մեծ էվոլյուցիոն անոմալիա է։ Տեսակի մի ամբողջ կես՝ արուները, ունակ չեն սերունդ տալ, օգտագործելով շրջակա միջավայրից ռեսուրսների նույն ծավալը, ինչ էգերը։ Ինչո՞ւ այդքան ջանք թափել, որպեսզի մշակել մի մեխանիզմ, որը կարծես ակնհայտ թերություն լինի… Անհայտ է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Կյանքի 10 հետաքրքրաշարժ գաղտնիք, որոնք գիտությունը չի կարող բացատրել
Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրելիի – հոգեբանական թեստ