✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Կարմայի 12 քիչ հայտնի օրենքները (դրանք կփոխեն ձեր կյանքը)

Մարդը միշտ պատասխանատու է լինելու անցյալում իր արարքների հետևանքների համար։ Բայց արդյո՞ք նա կտառապի՝ դա այլ հարց է։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Անշուշտ, դուք արդեն մեկ անգամ չէ, որ հանդիպել եք այնպիսի հասկացության, ինչպիսին կարման է: Բայց դուք գիտե՞ք այս բառի իրական իմաստը: Եթե ​​սանսկրիտից թարգմանենք «կարմա» բառը, ապա այն նշանակում է «գործողություն»։ Հեշտությամբ կարելի է անալոգիա անել Նյուտոնի երրորդ օրենքի հետ, որն ասում է, որ «յուրաքանչյուր գործողություն միշտ ունի հավասար և հակառակ գործողություն» կամ «ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում»:

Այն պահին, երբ մտածում եք ինչ-որ բանի մասին, ինչ-որ բան եք ասում կամ որոշում եք ձեռնարկել որոշակի գործողություն, դուք ստեղծում եք մի ուժ, որը համապատասխան կերպով կարձագանքի ձեր գործողություններին: Հետաքրքիրն այն է, որ այն ունի հզոր վերադարձ և հաճախ հակառակ էֆեկտ, որը կարելի է համահարթեցնել, բայց մարդկանց մեծամասնությունը պատկերացում չունի, թե ինչպես դա անել:

Մեկ այլ անալոգիա՝ պատճառի և հետևանքի կանոնն է: Բայց այս ամենը չպետք է ընդունել որպես ճակատագրի պատիժ կամ նման բան։ Այս ամենը մեկնաբանեք որպես ինքնաուսումնասիրության և անհրաժեշտ եզրակացությունների ձևավորման առիթ։

Մարդը միշտ պատասխանատու է լինելու անցյալում իր արարքների հետևանքների համար։ Բայց արդյո՞ք նա կտուժի դրանից՝ դա բոլորովին այլ է հարց է։ Եթե ​​մարդն ինքնուրույն մղել է իրեն անկյուն և իր վրա է վերցնում կարմայի բացասական ազդեցությունը, ապա նա ցավ կզգա: Ինչպես ասում են՝ օրենքի չիմացությունը արդարացում չէ։

Այսպիսով, մեղքի զգացումից և կարմայի բացասական հետևանքներից ազատվելու համար փորձենք ավելի լավ հասկանալ դրա օրենքները։

1. Մեծ օրենք

Հիշեք հին ասացվածքը. «Ինչ ցանես, այն էլ կհնձես»։ Այսպիսով, սա կարմայի հիմնական կանոնն է:

Երջանկություն գտնելու, խաղաղության և սիրո հասնելու համար դուք պետք է … այսպես ապրեք: Այո, շատ պարզ է: Բավական է միայն համապատասխանել սեփական ակնկալիքներին և պրոյեկցել շրջապատի վրա այն էմոցիաները, որոնք ցանկանում եք ստանալ:

2. Ստեղծման օրենք

Ինչպես գիտեք, կյանքը դատարկությունից չի սկիզբ առնում։ Այն ձեր ներդրման կարիքն ունի: Հիշեք, որ դուք բնության և ամբողջ տիեզերքի հետ մեկ եք ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես:

Դուք կարող եք ավելի լավ հասկանալ այս օրենքը, եթե ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր սեփական միջավայրին: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք և ստեղծեք այն, ինչ կցանկանայիք ստանալ:

3. Խոնարհության օրենք

Կարմայի այս օրենքը ասում է, որ դուք չեք կարող փոխել ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող աշխարհը, եթե չեք ընդունում իրականությունը և չեք սովորել խոնարհություն:

Նույնիսկ եթե ձեր դիմաց թշնամի է կամ ինչ-որ տհաճ բան շրջապատում է ձեզ, դուք պետք է ընդունեք այդ փաստը: Եթե ​​դուք տրվեք ձեր էմոցիաներին, ռիսկի եք դիմում կորցնել ռացիոնալ մտածելու ունակությունը:

4. Աճի օրենք

Հիշեք, որ դուք ապրում եք այնպես, ինչպես արժանի եք: Ոչինչ հենց այնպես չի տրվում։ Որպեսզի կարողանաք աճել և՛ հոգեպես, և՛ նյութապես, պետք է հարմարվել և զարգանալ, այլ ոչ թե հարմար առիթ փնտրել և ձեր ճակատագիրը թողնել պատահականությանը:

Դուք միակ գործոնն եք, որը կարող է ազդել ձեր կյանքի վրա։ Սա այն է, ինչ դուք կարող եք վերահսկել:

5. Պատասխանատվության օրենք

Եթե ​​ձեր կյանքում ինչ-որ բան այն չէ, ուրեմն դուք ինչ-որ բան սխալ եք անում: Կամ խնդիրը կյանքի հանդեպ ձեր սխալ վերաբերմունքի մեջ է։

Ձեր միջավայրը հայելի է, որով կարող եք հասկանալ, թե կոնկրետ ինչ է արտացոլում ձեր էությունը:

Փորձեք պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչին առնչվում եք կյանքում:

6. Փոխկապակցման օրենք

Կարման մեզ սովորեցնում է լրջորեն վերաբերվել նույնիսկ ամենափոքր մանրուքներին, ամենաաննշան արարքներին ու մտքերին, քանի որ ամեն ինչ փոխկապակցված է:

Քայլ առ քայլ դուք կշարժվեք դեպի ձեր նպատակը, եթե հասկանաք փոխկապակցման օրենքի էությունը։ Դուք պետք է սովորեք գլխավորը՝ ոչինչ և ոչ ոք ձեր փոխարեն չի անի ձեր գործը։ Միայն դուք կարող եք իմպուլս հաղորդել զարգացմանը։

Կարդացեք նաև՝ Կարման աշխատում է: Ահա դրա ապացույցներից մեկը: Իրական պատմություն

Առաջին և վերջին քայլին շատ նշանակություն մի տվեք: Որովհետև դրանք ոչնչով չեն տարբերվում մնացածից։ Այս ամենը երազանքի իրականացման հերթական փուլն է։

Եվ հիշեք, որ ձեր անցյալն ազդում է ձեր ներկայի վրա: Այն, թե ինչպես կվարվեք այսօր, կորոշի ձեր ապագան: Ամեն ինչ փոխկապակցված է։

7. Կենտրոնացման օրենք

Ամեն ինչ շատ պարզ է՝ սովորեք կենտրոնանալ միայն կարևորի վրա: Հնարավոր չէ ռացիոնալ մտածել՝ զբաղեցնելով ուղեղը միաժամանակ երկու խնդիրներով։

Եթե ​​դուք կենտրոնանաք լավի վրա, ապա ձեզ կպաշտպանեք զայրույթի և ագահության մտքերից:

8. Առատաձեռնության և հյուրընկալության օրենք

Եթե ​​հավատում եք կարմային և դրա օրենքներին, ապա այս մեկը պետք է հեշտ լինի ձեզ համար: Ուրիշների հանդեպ հյուրասիրություն և առատաձեռնություն ցուցաբերելը կարմայի հիմնական սկզբունքներն են:

Եթե ​​դուք պնդում եք, որ սովորել եք օրենքները, ապա առատաձեռնությունն ու հյուրասիրությունը ձեզ խնդիրներ չեն առաջացնի:

9. Այստեղ և հիմա կյանքի մասին օրենքը

Այո, դուք կարող եք նայել անցյալին և վերլուծել ձեր ուղին: Դուք կարող եք մտածել ապագայի մասին, որպեսզի ավելի լավ հասկանաք ձեր ցանկությունները։ Բայց երբեք մի մոռացեք կյանքի մասին այստեղ և հիմա:

Քանի դեռ ձեզ շեղում եք այն բանի վրա, ինչ արդեն եղել է կամ կարող է լինել՝ այսօրը կավարտվի: Դուք վտանգում եք կորցնել երջանկությունը, որը կար:

10. Փոփոխության օրենք

Այն ամենը, ինչ այս կամ այն ​​կերպ կատարվում է ձեզ հետ, կապված է կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքից։ Բացասական իրադարձությունները կկրկնվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեք սովորել դասը և չեք բացվել փոփոխությունների համար:

11. Համբերության և պարգևների օրենք

Պարգև ստանալու համար մեծ ջանքեր են պահանջվում: Առանց դրա՝ ոչ մի բանի վրա հույս դնել պետք չէ։

Պարգևը գիտի սպասել, բայց դա չի նշանակում, որ դուք կարող եք թուլանալ և ամեն ինչ հետաձգել հետոին:

Իսկական ուրախությամբ կլցվեք ոչ թե պարգևը ստանալուց հետո, այլ այն գիտակցումից, որ կարողացաք հաղթահարել այս ճանապարհն ու ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչել։

12. Լրջության և ոգեշնչման օրենք

Դուք միշտ կստանաք վերադարձումը այն բանի, ինչի համար ներդրել եք ձեր ջանքերը: Իսկ այն գիտակցումը, որ դուք կարողացել եք ինչ-որ բան որոշել և դա անել արդյունավետ և ոգեշնչված, ապագայում արդյունք կտա։

Իսկ եթե ​​անլուրջ վերաբերվեք ու առանց ոգեշնչման սկսեք աշխատանքը, ապա սպասված բարձր արդյունքը չեք ստանա։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Կարմայի 12 քիչ հայտնի օրենքները (դրանք կփոխեն ձեր կյանքը)
10 լավագույն վայրերը՝ միայնակ այցելության համար
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց