Լուիս Էնրիկեին միշտ հետաքրքրել է, թե ինչպես են անլար տեխնոլոգիաները, ինչպիսիք են՝ ռադիոալիքները կամ Wi-Fi ազդանշանը տարածվում օդում և ինչպիսի տեսք կունենան դրանք եթե լինեն տեսանելի:
Համալսարանն ավարտելուց հետո Լուիսը սկսում է ուսումնասիրել այս անտեսանելի ազդանշանները, որից հետո ստեղծում է մի համակարգ, որը իր շուրջը գտնվող անլար և անտեսանելի ազդանշանները վեր է ածում գունագեղ, խաբուսիկ պատկերների, որոնք նա կարողացել է հավերժացնել իր լուսանկարչական ապարատով երկար էքսպոզիցիայի օգնությամբ: Սա թույլ է տալիս մարդկանց տեսնել և հասկանալ նրանց շուրջը գտնվող ազդանշանների ուժը:
*) Այսպես, օրինակ, կարմիր գույնը ցույց է տալիս ամենաուժեղ ազդանշանը իսկ կապույտը՝ ամենաթույլը: