fbpx

5 բան, որ պետք է անել, երբ կոտրում են սիրտդ

Խոստանում ենք, որ այս ամենից հետո քեզ շատ ավելի լավ կզգաս:

1. Հաճախիր մարզասրահ

Այս դեպքում մարզասրահ հաճախելու նպատակը չպետք է լինի մարմնի անթերի կառուցվածքը։ Պարզապես սպորտով զբաղվելը կօգնի քեզ ավելի լավ զգալ ու կնպաստի էնդորֆինի արտադրմանը, որը նվազեցնում է ցավն ու դրական ազդեցություն թողնում հուզական վիճակի վրա։

2. Դադարիր մտածել նրա մասին

Եվ ոչ միայն մտածել։ Այլևս ոչ մի գրառում օրագրի մեջ։ Մի լսիր տխուր երգեր սիրո մասին ու մի կարդա հոդվածներ բաժանման մասին։ Բավական է։ Եթե նա նորից քո մտքում է ասա ինքդ քեզ «Ես չեմ ուզում ժամանակս վատնել նրա վրա, անգամ  մտքերս»: Հետո մտածիր մեկ այլ բանի մասին։ Հեշտ չէ, բայց աշխատում է։

3. Ջնջվիր բոլոր սոց.ցանցերից

Հեռախոսիդ վրայից հեռացրու բոլոր առաջարկները առնվազն մեկ շաբաթով։ Քանի որ սովորության համաձայն մենք հաճախակի մտնում ենք սոց.ցանց, ստուգում թարմացումները ու դրանով մեզ ավելի ցավ ենք պատճառում։ Հիմա քեզ բոլորովին պետք չէ տեսնել նրա թարմացումները, ինչպես նաև նրա նոր նկարները ձեր ընդհանուր ընկերների հետ։

4. Փոխարինիր նրան

Փոխարինիր նրան այնպիսի մեկով ով օժտված է այնպիսի հատկանիշներով, որոնք պակասում էին ձեր նախկինի մեջ։ Դա կարող է լինել ֆիզիկական մտերմությունը, էմոցիոնալ աջակցությունը։ Պարզապես փոխարինիր նրան։ Գտիր ինչ որ մեկին։ Կյանքը շարունակվում է։

5. Վերահսկիր առաջընթացդ

Ժամանակն իսկապես բուժում է։ Քեզ կարող է թվալ, որ դու անգամ մեկ օր չես կարող ապրել առանց նրա մասին մտածելու․ Դու անգամ տխրում ես դրանից։ Մի քանի օր տառապելուց հետո փորձիր հեռախոսիդ վրա հիշեցում դնել մեկ շաբաթ հետո, երկու շաբաթ հետո, մեկ ամիս հետո։ Ինքդ քեզ համար նշում կատարիր, թե ինչպես ես քեզ զգում այդ օրերին։

Խոստանում ենք, որ այս ամենից հետո քեզ շատ ավելի լավ կզգաս։

Այո, երբ սիրտը ցավում է դժվար է պատկերացնել, որ այդ ցավը երբևե կանցնի։ Բայց լսիր, դու կարող ես դա անել: Հիշիր, որ դա քո պատմության միայն մի մասն է։

 

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
5 բան, որ պետք է անել, երբ կոտրում են սիրտդ
Ամանորյա սեղանի զարդարանք. ինչպես ծալել անձեռոցիկը տոնածառի տեսքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)