fbpx

Ի՞նչ է սերը: Սիրո սահմանումը և նրա տեսակները

Ըստ բառարանային սահմանման. «Սերը դա այլ մարդու հանդեպ խորը կապվածության և համակրանքի զգացումն է»:

Հոգեբանները առանձնացնում են սիրո երեք կարևորագույն բաղադրիչ.

  1. Կիրք. դա սիրո ֆիզիկական կողմն է և իրենից ներկայացնում է սեքսուալ ցանկություն, տարվածություն և գրգռվածություն:
  2. Մտերմություն. սա սիրո էմոցիոնալ ասպեկտներից է և այն ներառում է կապվածություն, միասնություն և ընկերական զգացմունք:
  3. Պարտավորություններ. սա ընտրություն է, այսինքն որոշում՝ մնալ տվյալ զուգընկերոջ հետ, իրար հետ հետագա կյանքի միասնական նախագծում:

Այս երեք բաղադրիչների տարբեր համադրություններ բերում են տարբեր տեսակի սիրո առաջացման.

  • Ռոմանտիկ սեր (մտերմություն և կիրք)
  • Ընկերական սեր (մտերմություն և պարտավորություններ)
  • Կատարյալ սեր (կիրք, մտերմություն և պարտավորություններ) նաև համարվում է ամենաուժեղն ու ամենաերկարատևը:

սիրո տոնՀին հույները սերը սահմանում էին մի քանի կատեգորիաներով.

Ագապե – անվերապահ սեր, որի օրինակ կարող է հանդիսանալ Աստծո սերը մարդու հանդեպ:

Ֆիլիա – անկիրք, առաքինի սեր, պայմանավորված է մեր համակրանքով և մեր ցանկություններով:

Ստորգե – ընտանեկան, բարեկամական սեր, կապվածության ֆիզիկական ցուցադրում:

Էրոս – ոգևորված սեր, սիրո առարկայի պաշտանմունք:

Լյուդոս – սերը ինչպես խաղ, ֆլիրտ:

Մանիա – մոլեգին սեր:

Պարգմա – ռեալիստական և պրակտիկ սեր:

Գոյություն ունեն սիրո նաև այլ սահմանումներ, սակայն, հնարավոր է, որ և ոչ մի տեսություն չկարողանա բացատրել ինչ բան է սերը այն մարդուն, որը երբեք սեր չի ապրել ու զգացել: Սակայն ամեն մեկիս մոտ ձևավորվում է մեր, հաճախ նաև սխալ, պատկերացում սիրո մասին:

Հ.Գ. Սիրե՛ք մարդիկ, սիրե՛ք ու սիրվե՛ք: Սիրո համար կարելի է հավերժ ապրել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ի՞նչ է սերը: Սիրո սահմանումը և նրա տեսակները
Սահմանային թեժ կետերից «Արցախպրես»-ի աղբյուրները լավ տեղեկություններ են հաղորդում