fbpx

Sports.am. նոր կայքէջ մարզական լրատվական դաշտում

Մի քանի ամիս է, ինչ լրատվական դաշտում իր գործունեությունն է ծավալում sports.am մարզական լրատվական կայքէջը:

Sports.am -ի նպատակն է իր ընթերցողներին մատուցել մարզական թարմ, հավաստի, օբյեկտիվ և օպերատիվ լրատվություն Հայաստանից և ամբողջ աշխարհից: Կայքում մարզասերները կարող են ծանոթանալ մարզաշխարհի բոլոր գլխավոր իրադարձություններին՝ ֆուտբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, թենիս, հոկեյ, ավտո/մոտո եւ այլն:

Հարկ է շեշտել, որ կայքը մանրամասնորեն լուսաբանում է եվրոպական մի շարք երկրների ֆուտբոլի ազգային առաջնությունները, Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած բոլոր հանդիպումները, եւ տեղի ունեցած խաղերի հաշիվները տեսանյութերով հանդերձ տեղադրվում են կայքում:

Հրապարակումները լրացվում են տեսանյութերով, լուսանկարներով, ուղիղ միացումներով: Կայքում կարող եք նաեւ կարդալ հայաստանաբնակ, ինչպես նաեւ դրսում հանդես եկող մարզիկների հետ հարցազրույցներ:

Նշենք նաեւ, որ Sports.am-ը առաջիկայում կշարունակի նոր նախագծեր ներկայացնել, համալրել օրվա լրահոսը մարզական ամենատարբեր նորություններով, հարցազրույցներով՝ մեծացնելով սպորտի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը: Մասնավորապես, շուտով կայքը իր թղթակիցը կունենա Մոսկվայում, ով կաշխատի հարցազրույցներ վերցնել մեր հայ մարզիկներից, և բոլոր այն նորությունները, որոնք ինչ-որ կերպ կառնչվեն նրանց հետ, ընթերցողները կստանան առաջին իսկ ձեռքից:

Տեղեկացնենք նաեւ, որ մարզասերները Sports.am -ին կարող են հետեւել սոցիալական ցանցերում՝ Facebook-ում եւ Twitter-ում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Sports.am. նոր կայքէջ մարզական լրատվական դաշտում
Ճանապարհ դեպի երջանկություն. Դրանցից ո՞րն է հարմար ձեր ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանին