Ձմռանը մարդկային օրգանիզմը առանձնահատուկ խոցելի է: Բավական քանակությամբ թարմ մրգերի և բանջարեղենի բացակայության արդյունքում իմունիտետը դժվարանում է պայքարել վիրուսների դեմ: Ի ուրախություն մեզ, շուկաներում և խանութներում վաճառում են այնպիսի վիտամինի պաշարներ, որոնք չեն աճում մեր երկրում՝ մանդարին, նարինջ, կիվի, խուրմա: Պետք չէ մոռանալ նաև հայրենի մրգի՝ խնձորի մասին, որը հարուստ է А, С, В1, В2, В6, Р, Е վիտամիններով:
Նարինջ
Պտուղը պարունակում է А, В1, В2, С, РР վիտամիններ, նաև միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր:
Կիտրոն
Պտուղը պարունակում է А, В1, В2, В5, В6, В9, С, РР վիտամիններ, նաև միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր:
Մանդարին
Պտուղը պարունակում է А, B1, B2, B3, B5, B6, B9, С, D, К, РР վիտամիններ, նաև միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր:
Թուրինջ (Գրեյֆրուտ)
Պտուղը պարունակում է B1, B2, B9, С, РР վիտամիններ, նաև միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, յոդ, մագնեզիում, պղինձ, նատրիում, ֆոսֆոր:
Արքայախնձոր
Պտուղը պարունակում է А, B1, B2, С վիտամիններ, նաև միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր:
Նուռ
Պտուղը պարունակում է А, B1, B2, B6, B15, С, Р վիտամիններ, նաև միկրոտարրեր՝ բոր, երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, մոլիբդեն, նատրիում, ֆոսֆոր, ցինկ:
Կիվի
Պտուղը պարունակում է А, B1, B2, B6, B9, С, Е, РР վիտամիններ, նաև միկրոտարրեր՝ բոր, երկաթ, կալցիում, կոբալտ, մագնեզիում, մոլիբդեն, նատրիում, ֆոսֆոր, քլոր, ցինկ:
Խուրմա
Պտուղը պարունակում է А, B1, B2, С, Е, РР վիտամիններ, նաև միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր:
Խնձոր
Պտուղը պարունակում է А, B1, B2, B5, B6, B9, С, Е, Н, К, РР վիտամիններ, նաև միկրոտարրեր՝ վանադիում, երկաթ, յոդ, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, սելեն, ծծումբ, ֆոսֆոր, քլոր: