fbpx

Երջանիկ մարդկանց 8 սովորություն

Մարդիկ երջանիկ են այնքանով, որքանով իրենք են որոշում երջանիկ լինել

Աբրահամ Լինքոլն

Պատահաբար ոչ ոք երջանիկ չի դառնում: Սա որոշակի կյանքի դիրքորոշում է, որի վրա նախ պետք է Դուք աշխատեք, ապա այն կսկսի աշխատել Ձեզ համար: Հիմնական բանը, որից պետք սկսել դա վերականգնվելու ունակությունն է: Հոգեբանների կարծիքով հենց դա է հանդիսանում դեպրեսիայի հականիշը: Դա մի զենք է յուրաքանչյուրիս կյանքում հանդիպող անխուսափելի անկումների դեմ: Ինչպես ճապոնական ասացվածքն է ասում «Յոթ անգամ ընկիր, ութ անգամ կանգնիր»:

Մշակեք Ձեր մեջ հետևյալ 8 սովորույթները, և դրանք կօգնեն Ձեզ շատ ավելի  երջանիկ զգալ ու հաղթահարել կյանքի դժվարությունները:

1. Մի անհանգստացեք այն բանի համար, թե ինչ են մյուսները մտածում Ձեր մասին

Երջանիկ մարդիկ թույլ չեն տալիս  բացասականորեն տրամադրված մարդկանց ազդել իրենց ինքնազգացողության վրա: Ինչ բացասական բան էլ, որ նրանք ասեն դա նրանց միջից է դուրս գալիս: Ի վերջո նրանք լավ գիտեն, որ արժանի մարդը նա չէ, ով թերություներ չունի, այլ նա է, ով ունի արժանիքներ:

2. Միշտ ամեն ինչում դրականը տեսնել

Ամեն վատ բանի մեջ ինչ-որ լավ բան կա: Եթե ստեղծված իրավիճակի մեջ չի հաջողվում դրական կողմ տեսնել, ապա երջանիկ մարդիկ իրենք են ստեղծում դա: Նրանք երբեք չեն զղջում՝ եթե լավ էր, ուրեմն հրաշալի է, իսկ, եթե վատ էր, ուրեմն փորձառություն է:

3. Միշտ լինել բարեկամական ու երախտապարտ

Երջանիկ մարդկանց չի հետաքրքրում, թե ինչպիսին է Ձեր տեսքը կամ, թե ինչ ծագում ունեք: Նրանց պարզապես պետք է ևս մեկը, ում հետ կարելի է ծիծաղել ու երջանիկ լինել: Նրանք չեն ամաչում իրենց երախտագիտությունը մարդկանց հայտնելու համար:

4. Հնարավորինս շատ ծիծաղել ու լինել դրական

Մենք ծիծաղում ենք ոչ թե, որ երջանիկ ենք, այլ մենք երջանիկ ենք, որովհետև ծիծաղում ենք

Վիլյամ Ջեյմս

Ժպիտն ու ծիծաղը երջանիկ մարդկանց առանձնահատկությունն է: Այն մարդիկ, որոնց հետ շատ ժամանակ ենք անցկացնում մեծ ազդեցություն են թողնում մեզ ու մեր աշխարհընկալման վրա: Որքան շատ ժամանակ անցկացնենք դրական ու լավատես մարդկանց հետ, այնքան լուսավոր ու գունեղ կլինի մեր կյանքը:

5. Գիտակցել, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ կատարյալ է

Դժվար է հաղթահարել պերֆեկտցիոնիզմը, բայց անհրաժեշտ է: Ամեն ինչ լավ է չափավոր: Երջանիկ մարդիկ գիտեն վերահսկել կատարյալին հասնելու մեծ ձգտումը: Նրանք երբեք իրենք իրենց չեն պատժում բացթողումների համար: Նրանք հպարտանում են իրենց ձեռքբերումներով: Երբեմն որոշ բաներ այնպես չեն ընթանում, ինչպես նախատեսված էր. բայց դա նորմալ է: Անհնար է ամեն ինչ վերահսկել:

6. Ապրել ներկայով

Ես կյանքում շատ սարսափելի բաներ եմ ապրել, նրանցից ոմանք իսկապես պատահել են

Մարկ Տվեն

Նոր բնակարան կամ ավտոմեքենա գնելու համար երջանիկ մարդիկ չեն սպասում ուրբաթ երեկոյին կամ կիրակի առավոտվան: Նրանք չեն սպասում գարնանը, ամռանը, աշնանն ու ձմռանը: Ի վերջո, ամենասարսափելի սխալն է մտածել, որ դու ապրում ես, երբ իրականում դու միայն սպասում ես:

7. Ազդել շրջապատի վրա

Եջանիկ զգալու լավագույն միջոցներից մեկը դա շրջապատող աշխարհը դեպի լավը փոխելն է: Դրա համար անհրաժեշտ չէ փրկել մարդկանց կամ դադարեցնել ցունամին: Երբեմն բավական է պարզապես ժպտալ մեկին, հաճոյախոսություն անել կամ օգնել ընկերոջը:

8. Շարունակել սովորել

Երջանիկ մարդիկ հետաքրքրասեր են ու միշտ փորձում են մի նոր բան իմանալ աշխարհի ու մարդկանց մասին: Կա միշտ մի բան, որ դեռ չգիտենք: Կյանքի հանդեպ հետաքրքրությունը տալիս է էներգիա, դրականորեն ազդում է մտածողության վրա և այդ ամենով կյանքն ավելի լեցուն է դառնում:

Գնահատեք պարզ հաճույքները, որոնք իրենք իրենց են հայտնվում: Օրինակ՝ այգում նստած պաղպաղակ ուտելը,  կատվին շոյելը կամ ծիածան տեսնելը: Ուրախություն գտնել մանրուքներում ու գոհանալ այն ամենի համար ինչ ունես: Ահա, թե որտեղից է սկսվում երջանկությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Երջանիկ մարդկանց 8 սովորություն
Բնապատկերներ մարդկային մարմնից (13 նկար)