Ինչպես գիտեք Arxangelo.info-ն երբեք անտարբեր չի կարողանում գտնվել Victoria’s Secret-2014 ամենամյա շոուի հանդեպ և այս անգամ նույնպես անհնար էր անտարբեր գտնվել:
Եվ այսպես երեկ Լոնդոնում կայացավ ամենասպասված և ամենամասշտաբային ֆեյշն շոուներից մեկը, եթե ոչ միակն ու անկրկնկելին՝ Victoria’s Secret-2014-ը:
Բառացիորեն մի քանի ժամ առաջ «Էլ Քոստ» ցուցադրության կենտրոնում գտնվող հյուրերը հայացքները չէին կարողանում կտրել պոդիումից, որի վրայով քայլում էին տասնյակ սեքսուալ ու անչափ գրավիչ մոդելներ՝ ընդ որում գրեթե մերկ, միայն թեթև ներքնազգեստով:
Ադրիանա Լիմա, Ալեսսանդրա Ամբրոսիո, Քենդիս Սվեյնփոլ…. և այլ աննման հրեշտակային գեղեցկուհիներ հպարտորեն քայլում, պարում և նույնիսկ կոկետություն էին անում՝ ցուցադրելով այն, ինչի համար և կազմակերպվում է այս շոուն:
Ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քանի 100 անգամ լսել կամ կոնկրետ մեր դեպքում կարդալ: Դիտենք այս հրաշք շուից մի քանի հրաշք լուսանկարներ և իհարկե փոքրիկ տեսանյութ.