fbpx

Ամենատարածված երազները և դրանց նշանակությունը

Գոյություն ունեն երազների ամենատարածված սյուժեներ։ Հավանաբար դրանցից մեկը դուք նույնպես տեսել եք։ Իսկ ի՞նչ են դրանք նշանակում։

Երազները՝ մարդու աշխարհի մասին պատկերացումների, կյանքի իրական իրադարձությունների, շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների արտացոլումն են։ Երազում դուք կարող եք ապրել և զգալ զգացմունքների ամբողջ գամման, զգալ և հիշել, համը, հոտը, գույնը։ Ամենավառ երազները տեսնում են ստեղծագործ մարդիկ, իսկ ահա սև-սպիտակ երազները ավելի հատկանշական են ռացիոնալ, խելքով, այլ ոչ զգացմունքներով շարժվող մարդկանց։

Երազում մեր ենթագիտակցությունը վերամշակում է ամբողջ տեսածն ու ապրածը, օգնելով ուղեղին ազատվել գերլարվածությունից։ Սակայն ամենատպավորիչ և ցնցող երազները՝ մարգարեական, զգուշացնող երազներն են։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես խուսափել պրոբլեմներից, կանխարգելել վտանգը, հեռանալ անցանկալի իրավիճակից։ Այդպիսի երազներում հաճախ տեսնում են աղետներ, վնասներ, վթարներ և ամեն ինչ՝ ինչ կապված է ավերածությունների հետ։

Իրականության հետ կարող են համըկնել որոշ սյուժեներ։ Օրինակ, երազում մարդու գնալը, ավելի հաճախ նախազգուշացնում է հարաբերությունների խզում, և ավելի լավ է նախապես փորձել զերծ մնալ կոնֆլիկտներից։ Ամուսնության առաջարկը զգուշացնում է փոփոխություններ անձնականում, և ցույց է տալիս երկարատև միություն, ամուսնություն, նոր ծանոթություն։

Գոյություն ունեն երազների ամենատարածված սյուժեներ։ Հավանաբար դրանցից մեկը դուք նույնպես տեսել եք։ Իսկ ի՞նչ են դրանք նշանակում։

Հետապնդում

Նշանակությունը. երազը պետք է մեկնաբանել պրակտիկորեն բառացի։ Մեր կյանքում գոյություն ունի պրոբլեմ, որի համար դուք չեք կարողանում լուծում գտնել և չգիտեք ինչպես պայքարել։

Ատամ կորցնել

Նշանակությունը. ատամը խորհրդանշում է ուժ և վստահություն։ Երազում ատամ կորցնելը նշանակում է, որ ի հայտ է եկել մի իրավիճակ, որը քայքայում է ձեր վստահությունը։

Մերկ լինել ամբոխի մեջ

Նշանակությունը. ձեր կողմից ընտրված հագուստը, ցույց է տալիս այն կերպարը, որը դուք հաղորդում եք շրջապատող մարդկանց։ Հետևաբար դրա բացակայությունը ցույց է տալիս ձեր խոցելիությունը և անպաշտպանվածությունը կյանքում։

Անպատրաստ լինել քննությանը

Նշանակությունը. քննությունը խորհրդանշում է մեր գիտելիքներն ու ունակությունները։ Եթե երազում ձեզ անհանգստացնում է անպատրաստվածությունը, ապա կյանքում ձեզ չեն հերիքում ծագած խնդիրները և դժվարությունները հաղթահարելու ունակությունները։

Երազում թռնել

Նշանակությունը. բարենպաստ երազ է, որը առաջացնում է էյֆորիայի զգացողություն։ Խորհրդանշում է թեթևություն և անկշռելիություն, և իրականում խորհրդանշում է ձեր կազմակերպվածությունը, հաղթանակը, այն պրոբլեմի լուծումը, որը ձեզ դեպի ցած էր քաշում։

Ընկնել

Նշանակությունը. եթե երազում տեսել եք, թե ինչպես եք ընկնում, ապա կյանքում կա մի բան, որին բառացիորեն կառչել եք և երկար ժամանակ է բաց չեք թողնում։ Երազը ցույց է տալիս, որ ժամանակն է բաց թողնել ոչ պետքականը, չկառչել իրավիճակից և կյանքում շարունակել խիզախորեն առաջ շարժվել։

Կորցնել տրանսպորտային միջոցի կառավարումը

Նշանակությունը. դուք ձեզ չեք հավատում։ Դա վախն է կորցնել կառավարումը և ինքնուրույն չկարողանալ լուծում տալ ստեղծված իրավիճակին։ Հաջողության հասնելու համար՝ անվստահություն սեփական ուժերին և հնարավորություններին։

Դատարկ սենյակ

Նշանակությունը. երազում տան սենյակները հաճախ ներքին աշխարհի արտացոլումն են։ Եթե սենյակը դատարկ է, ապա դա ցույց է տալիս թաքնված հնարավորությունների և տաղանդի մասին, որոնք ժամանակի ընթացքում կարող են բացահայտվել։

Դա երազների հիմնական տիպերն են։ Ուշադիր եղեք դրանց նկատմամբ։ Չէ՞ որ դրանք օգնում են ժամանակին ազդել իրականության վրա։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ամենատարածված երազները և դրանց նշանակությունը
Բլոգի նորությունը. մեկնաբանե՛ք արդեն Ֆեյսբուք, Թվիթեր և Գուգլ+-ով