fbpx

Վաղը դրսում էլ է ձմեռ

Փոքրիկ ստեղծագործություն՝ մարդկային հոգու և դրսի ձմռան մասին…

Հալվեց օրը… Կաթկթալով ժամացույցի ամենաաշխույժ սլաքներից` փնթփնթալով եկավ, լցվեց ստեղնաշարիս:

«Ու՞»…

Ու ոչինչ: Վաղը ձմեռ է… «Հըմ… Վաղը… Վաղը դրսում էլ ձմեռ կլինի, ու դրսից էլ կմրսես»:

«Իսկ արևը չի տաքացնի»:

Զարմանալի է՝ երբ շուրջդ ամառ է, բոլոր արևները գլխիդ են լցվում: Դու փախչում ես, քեզ պահ տալիս ստվերում: Իսկ ցուրտ օրերին ջերմություն խնդրում վառարանից…

Կարծում եմ՝ մարդկանց արցունքների պատճառը ներսի ու դրսի եղանակների տարբերությունն է, որի արդյունքում քրտնում են… աչքե՜րը:

Ամենանոր ու մոդայիկ հագուստն էլ չի օգնի, երբ սիրտը կարկատան է…

Էհ… Ժամացույցն էլ երկար վազքից ուժասպառ՝ «մեռավ»…

Ու քանի՞ մոխրաման է խեղդվել անդուր ծխից:

Լցնում են համբերության բաժակը, «տանտիրոջ» իրավունքով քրքրում ես ներսիդ դարակները, հնամաշ մի բառարան գտնում, փչում վրայի փոշին, միջից գտնում ժանգոտած բառեր ու… խմում սպասումի կենացը…

«Վաղը դրսում էլ է ձմեռ… Բարով մաշես վառարանդ»…

Հրապարակման ներկայացրեց՝ Բաքս Ավագյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Վաղը դրսում էլ է ձմեռ
Մեծ Զորավար Անդրանիկի 149 ամյակն է