fbpx

Հետաքրքիր փաստեր հիպնոսի մասին

Հիպնոսը դա գիտակցության վիճակի փոփոխությունն է, որի մասին այդքան շատ է հիշատակվում ֆիլմերում, գրքերում և հեռուստահաղորդաշարերում: Սակայն ոչ բոլոր մարդիկ են մինչև վերջ հասկանում ինչ է հիպնոսը: Առաջարկում ենք որոշ հետաքրքիր փաստեր այս հանելուկային երևույթի՝ հիպնոսի մասին:

Հիպնոսը մեծացնում է ներշնչանքը

Հիպնոսը տարօրինակ մի արվեստ է, որը թույլ է տալիս մարդուն ընկղմվել ներշնչման վիճակ: Մարդը գտնվելով հիպնոսացված վիճակում լսում և կատարում է հիպնոսացնողի ցուցումները: Պարզվում է կան մարդիկ, որոնք առավել շատ են ենթարկվում ներշնչանքի, քան մնացածը:

gipnoz

Գիտնականները հետազոտությունների շարք են իրականացրել և ապացուցել, որ մարդիկ, որոնք առավել շատ են ենթարկվում ներշնչանքի, ավելի շատ բան կարող են քաղել հիպնոսից, քան չներշնչվողները: Այսինքն ցածր ներշնչանքի մակարդակ ունեցող մարդկանց համար հիպնոսը անիմաստ բան է:

Հիպնոս շոու

Հանրաճանաչ լրատվամիջոցները հիմնականում տալիս են ոչ ճիշտ պատկերացումներ հիպնոսի մասին: Օրինակ, երբ խոսում են հիպնոսի կիրառմամբ ներկայացումների մասին, մի անգամից սկսում ենք պատկերացնել տեսարան, որտեղ հիպնոսացնողը  հանդիսատեսի առջև ստիպում է հիպնոսացված մարդկանց կատարել այս կամ այն տարօրինակ գործողությունները:

Այդպիսի հիպնոսը անվանում են բեմական և օգտագործում են միմիայն զվարճանքի նպատակով: բեմական հիպնոսը դա էժանագին տրյուկերի համախումբ է, որը ներգրավում է նախապես արդեն ստուգված հեշտ ներշնչվող մարդկանց: Այս հիպնոսը նախատեսված է հանդիսատեսին գրավելու, զարմացնելու: Սակայն այս նպատակները ամենևին նույնը չեն ինչ իրական հիպնոսի նպատակները:

Հիպնոս (վիդեո)

(Շարունակելի)

Աղբուրը՝ listverse.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետաքրքիր փաստեր հիպնոսի մասին
Այսօր π (պի) թվի օրն է