fbpx

Մի զորավար, իր պաշարած քաղաքի գերեզմանատուն մտնելով զարմանում է. շիրմաքարերին գրված են հանգուցյալների անունները, բայց…

Պատառիկ Վարդգես Պետրոսյանի «Հավասարում բազմաթիվ անհայտներով» վավերագրական արձակից, որը խորուրդ է տրվում, որ կարդան բոլորը: Այն այնքան խորը իմաստ է պարունակում․․․

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Լեգենդը պատմում է, որ մի զորավար, որ պաշարել էր քաղաքը ու հաղթել, գերեզմանատուն մտնելով զարմանում է. շիրմաքարերին գրված են հանգուցյալների անունները, բայց նրանց մեծ մասը, ըստ փորագրվածի, ապրել է ընդամենը հինգ-վեց օր:

Ծեր գերեզմանապահը բացատրում է, որ երբ մարդը մեռնում է, քաղաքի իմաստուն խերերը հավաքվում-քննում են այդ մարդու ապրած կյանքը: «Քաջությունը, խելքը, հարստությունը, որևէ արժեք չունեն,- ասում է գերեզմանապահը,- եթե դրանք մարդկանց չեն ծառայել: Այն օրերը, որ մարդ միայն իր համար է ապրել, ոչ մի արժեք չունեն, հաշվվում են միայն այն օրերը, որ ծախսվել են բարի գործերի համար, իսկապես միայն նա է ապրում, ով ապրում է ուրիշների համար»:

Կարդացեք նաև՝ ԱՌԱԿ ողջախոհության մասին։ Արդիական է հատկապես մեր օրերում

Եվ գերեզմանապահը ցույց է տալիս մի շիրիմ. «Այստեղ թաղված է մի իմաստուն,- ասում է նա,- այդ իմաստունը բանաստեղծ էր, երգիչ. և նրա բառերը, և երգը մխիթարում էին քաջերի ոգին, սարսափ էին տարածում բռնակալների վրա: Նա մեր մարգարեն էր, որ մեզ մղում էր արդար կյանքի: Եվ քաղաքի իմաստուն ծերերը նրա կյանքի բոլոր օրերը, անխտիր բոլոր օրերը` ապրած համարեցին, համարեցին, որ ոչ մի օր իզուր չի ծախսել»…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 11 assessment, среднее 4.18 из 5 )
MediaMag
Մի զորավար, իր պաշարած քաղաքի գերեզմանատուն մտնելով զարմանում է. շիրմաքարերին գրված են հանգուցյալների անունները, բայց…
Վարդգես Պետրոսյան. Ապրած և չապրած տարիներ: Մեջբերումներ գրքից