Այսօր Վարդավառ է, կամ Այլակերպության (Պայծառակերպության) տոնն է: Այն գալիս է մեզ հեթանոսական շրջանից: Հետագայում հայ առաքելական եկեղեցու կողմից այն քրիստոնեացվել է և դարձել Այլակերպության տոն:
Այս օրը բոլորը ջրում են մեկ-մեկու: Իհարկե այսօր այս տոնը խեղաթյուրվել և դարձել է հայկական ամենավտանգավոր տոներից մեկը, որի արդյունքում բազմաթիվ ավտովթարներ և այլ աղետներ են լինում:
Թող ներեն ինձ այս տոնի սիրահարները, բայց այս տոնը իմ ամենաչսիրած և ատելի տոներից մեկն է:
Բայց ինչևէ, քանի որ սա ազգային տոն է, ուստի թույլ տվեք շնորհավորել հայ ազգին Վարդավառի կապակցությամբ: