Զարմանահրաշ է մեր ուղեղը: Այն կարող է օգնել հասնել յուրաքանչյուր բարձրունքի, հասնել երազանքին և ամենադժվար նպատակներին: Բայց դրա համար հարկավոր է հասկանալ դրա աշխատանքի սկզբունքները:
Mediamag.am-ը առաջարկում է ուսումնասիրել ուղեղի աշխատանքի մասին այս փաստերը և սկսել օգտագործել դրանք արդեն այսօր:
1. Ուղեղի համար իրականությունն ու երևակայությունը՝ միևնույն բանն են
Ուղեղը արձագանքում է յուրաքանչյուր մտքին և չի հասկանում որն է փաստ և որը երևակայություն: Հենց այդ պատճառով, մարդիկ, ովքեր կրում են «վարդագույն ակնոցներ», իրենց ավելի երջանիկ են զգում, իսկ օրգանիզմն էլ պլացեբոն ընդունում է որպես իրական դեղագործական պատրաստուկ:
2. Մտավոր աշխատանքը չի հոգնեցնում ուղեղը
Ուղեղի հոգնածության զգացողությունն առաջանում է մեր էմոցիաների պատճառով: Ուղեղով անցնող արյան բաղադրությունն իր գործունեության ողջ ընթացքում անփոփոխ է: Չնայած, օրինակ մարդու երակներով հոսող արյունը, որն աշխատել է ամբողջ օրը՝ էականորեն փոխվում է:
3. Ամենից հաճախ ուղեղն աշխատում է «ավտոպիլոտ ռեժիմով»
Մեր առօրյա մտքերի կեսից ավելին՝ դրանք այն մտքերն են, որոնք կային երեկ: Ահա թե ինչու է վատատեսների համար այդքան դժվար փոխել սեփական աշխարհընկալումը: Պետք է բառացիորեն մաքրել ուղեղը և ստիպել, որպեսզի այն ավելի շատ արձագանքի պոզիտիվին:
4. Մենք տեսնում ենք այն, ինչի մասին մտածում ենք
Յուրաքանչյուր միտք վեր է ածվում կյանքի փորձի: Օրինակ, եթե դուք երազում եք դեպի Փարիզ ճանապարհորդության մասին, ապա ամենուրեք կհանդիպեք այդ քաղաքի մասին հիշեցումների: Ուզո՞ւմ եք փոխել ձեր շուրջը գտնվող աշխարհը՝ փոխեք ձեր մտքերը:
5. Ուղեղը պետք է մարզել, ինչպես մկանները
Ուղեղը՝ ինչպես և մկանները հարկավոր է անընդհատ մարզել: Ուղեղի համար օգտակար է ուսումը, բացօդյա մարմնամարզությունը, ճիշտ սնունդը, թարմ հյութերը, ճանապարհորդությունը դեպի նոր վայր, պարելը,… և այլն:
6. Ուղեղը երբեք չի հանգստանում
Նույնիսկ, եթե մենք քնած ենք, ուղեղը շարունակում է տքնաջան աշխատել: Ավելին, երբ մենք քնած ենք, ուղեղի ակտիվությունը ավելի մեծ է, քան երբ արթուն ենք:
7. Կենսականորեն շատ կարևոր է երբեմն «անջատվելը»
Որպեսզի չխեղդվել հազարավոր նեգատիվ մտքերում՝ հարկավոր է «անջատվել», հանգստանալու հնարավորություն տալ մեր իմունային համակարգին: Մի մոռացեք ակտիվ հանգստի մասին՝ հենց դա է ամենաօգտակարը ուղեղի համար:
8. Մոռանալը՝ լավ է, այդպես մենք պահպանում ենք մեր նյարդային համակարգի ճկունությունը
Ուղեղում նոր հիշողությունների միացման համար հարկավոր է ձերբազատվել հին հիշողություններից: Լավ է, որ մենք ինքներս կարող ենք որոշել, թե ինչից ազատվել և ինչից ոչ: Դրա համար ուղղակի հարկավոր է առավել հաճախ օգտագործել այն ինֆորմացիան, որը մենք ուզում ենք պահպանել:
9. Ուղեղը չի զգում ցավը
Ուղեղը արձագանքում է ցավին, բայց ինքը չի զգում ցավը, քանի որ նրանում բացակայում են համապատասխան ռեցեպտորները: Չնայած այս փաստը չի վերաբերում ուղեղը շրջապատող բազմաթիվ նյարդային հանգույցներին և երակներին:
10. Մենք կարող ենք փոխել մեր ուղեղը
Յուրաքանչյուր գործունեություն ստիպում է ուղեղին գեներացնել նոր նեյրոնային կապեր: Եթե մենք մտածում ենք, որ ունակ չենք ավելի վերև բարձրանալու՝ ապա ժամանակի ընթացքում այդ միտքը կամրապնդվի մեր գիտակցության մեջ: Իսկ եթե անընդհատ կրկնեք «ինձ մոտ կստացվի», ապա ուղեղը ինքը կսկսի այդ նպատակի իրականացման հնարավորություններ ձեզ հուշել: