fbpx

Բանգլադեշում ամեն օր 6 ժամ անջատում են Facebook-ը և ահա թե ինչու

Լսե՞լ եք Բանգլադեշ անունով երկրի մասին։ Այն գտնվում է Ասիայում, սահմանակից է Հնդկաստանին և մոտավորապես այսպիսի տեսք ունի.

Այստեղ իշխանությունը իրեն շատ ավելի իմաստուն է դրսևորել, քան շատ այլ զարգացած երկրների իշխանություններ։ Վերջին ժամանակներս այստեղ արգելափակում են Facebook-ը, բայց ոչ ամբողջապես, այլ օրական 6 ժամ և միայն գիշերները՝ կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը։

Ինչո՞ւ.

Սովորաբար այդպես վարվում են երկրներում, որտեղ վախենում են հեղափոխությունից, որովհետև այսօր առաջին հերթին այս սոցիալական ցանցն է համարվում քարոզչության թիվ մեկ հարթակը։ Սակայն տվյալ դեպքում պատճառը բոլորովին այլ է։

Բանգլադեշի իշխանություններն ընդունել են այդ նորման, որպեսզի պահպանեն իրենց երիտասարդության առողջությունը։

Քանի որ բոլոր երկրներում դպրոցականներն ու երիտասարդությունը գիշերներով սիրում է թափառել սոցիալական ցանցերով, եթե նրանց մուտքն այնտեղ արգելափակել, նրանք վերջապես կկարողանան գիշերները լիարժեք քնել։ Եվ դա անխուսափելիորեն դրական կազդի նրանց առողջության և առաջադիմության վրա։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բանգլադեշում ամեն օր 6 ժամ անջատում են Facebook-ը և ահա թե ինչու
ԹԵՍՏ. Իսկ դու ի՞նչ գիտես Հայաստանի մարզերի մասին