fbpx

4 ծայրահեղություն, որի մեջ ընկնում են տղամարդիկ գեղեցիկ աղջիկ տեսնելուց

Միայն տղամարդկանց համար։ Խոսակցություններն այն մասին, որ տղամարդը կանացի գեղեցկությունից «հիմարանում է», ցավոք անհիմն չեն։ Ներկայացնում ենք 4 օրինակ այն բանի, թե ինչպես է չափազանց գեղեցիկ աղջկա միայն տեսքը ապուշացնում մեզ՝ տղամարդկանց։

1. Դու կորցնում ես ժամանակի զգացողությունը

Աղջկա հետ ոչ երկար խոսակցությունից հետո, տղամարդիկ գտնում են, որ այն միջինում 3,5 րոպեյով կարճ էր, քան կար իրականում։ Բայց սա միայն այն դեպքում, երբ զրուցակցուհին չափազանց գրավիչ է։ Փորձարկում կազմակերպած և այս եզրահանգման եկած կանադացի գիտնականները բացատրում են այս երևույթը. զրուցելով գեղեցկուհու հետ, դու ուշադրություն ես դարձնում ոչ միայն սեփական զրույցին, այլ նաև այն բանին, թե ինչ տպավորություն ես թողնում։ Ուղեղը աշխատում է ակտիվորեն և այդ պատճառով ժամանակը թռնում է աննկատ։ Հաշվի առ հետագայի համար։

2. Դու դառնում ես անխոհեմ

Տղամարդը ավելի հակված է ընդունել բանկային վարկի չափազանց վատ պայմաններն, եթե բանկի այս ծառայության գովազդային պաստառից իրեն է նայում չափազանց գրավիչ մոդել։ Այս մասին հայտնում են Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն (ԱՄՆ) և Մաքմասթերի համալսարանը (Կանադա)։

Ազդելով ուղեղի վարձատրության կենտրոնի վրա՝ սեքսուալ նկարները ստիպում են քեզ մտածել վայրկյանական շահի (հասանելի կին՝ արագ սեքս, վարկ՝ միանգամից շատ փող), քան հետևանքների մասին։

3. Մոլորվում ես ֆանտազիաներում

Եթե դու սիրում ես հնարել, միայն թե տպավորություն թողես գեղեցկուհու վրա՝ ավելի լավ է չչարաշահես։ Որքան շատը հորինես, այնքան, հետագայում, դժվար կլինի տարբերել հորինվածքը իրականությունից։ Մի անգամ խաբելով՝ դու ստիպված ես շարունակել, բայց միևնույն ժամանակ դու ամոթ ես զգում, որ խաբում ես։ Ուղեղը այդ ամենից խառնաշփոթի մեջ է ընկնում, և մեկ շաբաթ հետո սկսում է պահպանել սուտ տեղեկությունը և ճիշտ տեղեկությունը միևնույն խցիկում։ Եվ հիշողությունները սկսում են խառնվել հորինվածքների հետ։

4. Չգիտես ինչու դառնում ես առատաձեռն

Ալտրուիզմ, չտեսնված առատաձեռնություն, մեծահոգություն՝ այս որակները արթնանում են նորմալ տղամարդու մոտ, ով ցանկանում է տպավորություն թողնել աղջկա վրա, ով չափազանց մեծ տպավորություն է թողել իր վրա։ Արդյունքում «Երիտասարդական» անցումի տակի մուրացկանը ստանում է 500 դրամ ավել, իսկ խումհարից դողդողացող տղամարդը առաջին իսկ փորձից գարեջրի գումար է ստանում։ Կանանց իրոք վանում են ժլատ երկրպագուները, իսկ որոշել, տեղի՞ն է արդյոք ալտրուիզմը՝ Ձեր ուղեղը ի վիճակի չէ։ Նա միայն մի բան է ուզում՝ որպեսզի իր բարեհաճությունը արագ կերպով վերածվի սեքսի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
4 ծայրահեղություն, որի մեջ ընկնում են տղամարդիկ գեղեցիկ աղջիկ տեսնելուց
ԹԵՍՏ. Բարի հուշում Սուրբծննդյան Հրեշտակից՝ քեզ համար