fbpx

Զգա տարբերությունը. հանդիպել տղայի հետ և հանդիպել տղամարդու հետ

Տղայի և տղամարդու տարբերությունը, ինչո՞վ են նրանք տարբերվում հարաբերություններում և ով է նրանցից գերադասելի.

1. Տղան քեզ ասում է, որ սիրում է: Տղամարդը ասում է, որ սիրում է և հաստատում է դա գործերով:

2. Տղան ստիպում է քեզ զգալ, որ դու այդքան էլ լավը չես: Տղամարդը ստիպում է քեզ ցանկանալ ավելի լավը դառնալ, որովհետև դու անկեղծ նրան հարգում ես:

3. Տղան՝ սեփականատեր է, տղամարդը՝ պաշտպան:

4. Տղան ստիպում է քեզ զգալ, որ դու պետք է նսեմացնես քո ձեռքբերումները, որպեսզի չշփոթեցնես նրան: Տղամարդը չի վախենում քո հաջողություններից, այլ հպարտանում է և ոգեշնչում:

5. Տղային հուզում է իր սեփական հաճույքները: Տղամարդը չի կարող միայնակ հաճույք ստանալ, մինչև չհամոզվի, որ քեզ համար էլ է լավ:

6. Տղան թերագնահատում է քեզ: Տղամարդը չի վախենում մարտահրավեր նետել քեզ, որովհետև գիտի, որ դու կարող ես այն ընդունել:

7. Տղան հետաքրքրված կլինի քեզնով, քանի դեռ ինչ-ինչ ակնկալիքներ ունի: Տղամարդը հետաքրքրված կլինի քեզնով, քանի դեռ անհանգստանում է քեզ համար և փորձում է հասկանալ քեզ որպես անձի:

8. Տղան մտածում է, որ պետք է ամեն ինչ անի քեզ համար: Տղամարդը գիտի, որ հարաբերությունները՝ դա երբ երկուսով հավասարապես  ներդնում են միմյանց համար:

9. Տղան ամեն ինչ իր մեջ է գցում և «պայթում է» բարկությունից կամ կուտակված էմոցիաներից: Տղամարդը խոստովանում է, երբ ես իրեն պետք և երբ է նա ցանկանում խոսել՝ նույնիսկ ոչ հաճելի թեմաներով:

10. Տղան միշտ մտածում է. «Իսկ կարո՞ղ է նա ավելի լավ ինչ-որ բան ունենալ»: Տղամարդը գիտի, երբ նա ինչ-որ լավ բան ունի և երբեք չի ընդունում այն, կարծես այդպես էլ պետք է լինի:

11. Տղան արդարացումներ է փնտրում: Տղամարդը խոստովանում է, երբ սխալ է և միշտ փորձում է ուղղել սխալը:

12. Տղային հետաքրքիր է միայն գեղեցկությունը: Տղամարդը գնահատում է քո ֆիզիկական գեղեցկությունը, բայց ավելի շատ նրան դուր է գալիս քո անձը:

13. Տղան մտածում է, որ արդեն ամեն ինչ գիտի: Տղամարդը ապրում է մտքով, որ նա միշտ կարող է նոր բան իմանալ և նոր բան սովորել ուրիշներից:

14. Տղան կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչ է նա ուզում տվյալ պահին: Տղամարդը ապրում է ներկայով, բայց միշտ պլանավորում է ապագայի համար:

15. Տղան ժամանակ կանցկացնի քո ընկերների հետ, եթե նրանք իրեն դուր են գալիս: Տղամարդը ժամանակ կանցկացնի նրանց հետ, անկախ իր զգացմունքների, որովհետև նրանք կարևոր են քեզ համար՝ նշանակում է կարևոր են նաև իր համար:

16. Տղան արագ որոշումներ է կայացնում՝ հիմնված անհապաղ ցանկությունների վրա: Տղամարդը հասկանում է, որ պետք է լինել ռացիոնալ և դնել առաջնահերթություններ:

17. Տղային դու պետք ես իր փխրուն ինքնագնահատականի պատճառով: Տղամարդուն դու պետք ես, որովհետև նա վստահ է, որ իր կյանքը քեզ հետ է լավ:

18. Տղան անհանգստանում է, դուր կգա՞ս արդյոք իր ընկերներին: Տղամարդու համար կարևոր չէ, թե ինչ են մտածում ուրիշները, քանի դեռ դուք երջանիկ եք միասին:

19. Տղան պատրաստ է անել ամեն ինչ, միայն թե ստանա այն, ինչ ուզում է: Տղամարդը պատրաստ է սիրել առանց ակնկալիքների:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Զգա տարբերությունը. հանդիպել տղայի հետ և հանդիպել տղամարդու հետ
Թղթե հրաշալի փաթիլներ պատրաստելու 20 սխեմա