fbpx
Գլխավոր ՀՈՒՄՈՐ, ԶՎԱՐՃԱԼԻ Հատուկ Ձեզ համար ստատուսասեր հայ հասարակություն

Հատուկ Ձեզ համար ստատուսասեր հայ հասարակություն

Ամենապոպուլյար բանալի բառը, որով հիմնականում google-ից մտնում են իմ բլոգ, դա “statusner” բառն է: Եվ ես ինձ ուղակի չէի ների, եթե գոնե մեկ գրառում չանեի այդ բառը առավոտից երեկո փնտրող մարդկանց համար: Այսպես.

Հարգելի ստատուսասեր հայ հասարակություն, ստատուսամոլներ և ստատուսավիրուսակիրներ:

Իսկ Դուք գիտե՞ք թե որտեղից է առաջացել սոց.ցանցերում Ձեր ամենասիրած զբաղմունքը՝ ստատուսները: Ի սկզբանե, երբ դեռ աշխարհում գոյություն չունեին համակարգիչներ և նույնիսկ էլեկտրականություն (այո-այո աշխարհում այդպիսի ժամանակաշրջանել է եղել) մարդիկ գրում էին Ձեր իմացած “ստատուսները”: Իհարկե նրանք ուրիշ կերպ էին կոչվում: Նրանք դրանց անվանում էին աֆորիզմներ: Եվ իհարկե այդ “ստատուսները” բնականաբար չէին գրվում սոցիալական ցանցերում (սոցիալական ցանցը դա օրինակ Ձեր իմացած odnoklassniki-ru-ն է), այլ մագաղաթներում, թղթի վրա, գրքերում: Բայց նրանց գրած “ստատուսները” մի մեծ տարբերություն ունեին Ձեր գրած ստատուսների հետ: Այդ ստատուսները իրենց մեջ խորհուրդ, առաջարկ, մի խոսքով իմաստ էին պարունակում  (այ մարդ պատկերացնում ե՞ք, էտ մարդիկ չէին ալարում ու իրենց ուղեղները տեղին անտեղին աշխատացնում էին): Կա ևս մեկ տարբերություն նրանց և Ձեր գրած “ստատուսների” մեջ: Նրանք գրում էին ոչ տրանսլիտ (լեզվից հեչ բան չէին հասկանում):

Մի խոսքով ահա մի փոքր Ձեր սիրելի և պաշտելի ստատուսների պատմությունից:

Հ.Գ. մեկ օր էլ երևի գրառում կանեմ պոռնո, սեքս, էրոտիկա, առաջին ամուսնական գիշեր և այլ բառեր այդքան շատ որոնող մարդկանց համար: Բա մարդկանց հո հուսախաբ չե՞մ անելու 😀

կարդացեք նաև

Կենդանակերպի նշաններից ո՞վ է ամենաուժեղը և ինչո՞ւմ է կայանում նրա ուժը

Աստղաբանները միշտ նշում են, որ բնավորությունը, խառնվածքը և շատ այլ բաներ կախված են ծննդյան ամսաթվից: Եկեք պարզենք, թե ով է ամենաուժեղը (և խոսքը ֆիզիկական...

Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ կկարողանա՞ք հավաքել 10/10

Հարգելի ընթերցողներ, պատրա՞ստ եք ստուգել Ձեր ընդհանուր գիտելիքները տարբեր ոլորտներին առնչվող հարցերից բաղկացած մեր այս թեստի օգնությամբ: Մեր այս թեստը սպասում է իր հաղթողներին:...

Հայրենիքից հեռու, բայց ավելի քան հայկական: Մեջբերումներ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունից

Վիլյամ Սարոյան՝ անուն, որ ասոցացվում է թե՛ հայկական, թե՛ ամերիկյան գրականության ու արվեստի հետ և այս երկու տարբեր միջավայրերում էլ առաջացնում նույն ջերմությունն ու...

Սիրային հարցերում ամենահաջողակ Կենդանակերպի 4 նշան

Խոյ Զգայուն, իմպուլսիվ և սիրային հարցերում բռնկուն։ Սիրահարվում են առաջին հայացքից։ Նրանց կիրքը ճանապարհին ավերում է ամեն ինչ։ Այս որակը դրսևորվում է ամբողջ կյանքի ընթացքում։...

Մաշա Մնջոյանը փայլուն ելույթից հետո անցել է ավստրալական «Ձայնը» նախագծի հաջորդ փուլ (տեսանյութ)

«Հայաստանի ձայնը 2013» հեռուստանախագծի հաղթող Մաշա Մնջոյանն ավստրալական «Ձայն»-ի կույր լսումների ընթացքում փայլուն ելույթից հետո հանդիսատեսին գերել է նախագծի երկրորդ փուլում։ Երգչուհին «մենամարտել» է մեկ...