fbpx

Տիբեթյան վանականը NASA-ին ուղղված հայտարարություն է արել կապված աշխարհի վերջի հետ

Գյանդրեք վանքի լամա, հայտնի որպես Շամբալայի մարգարե, օրակուլ, NASA-ին ուղղված հայտարարություն է արել: Իր ուղերձում նա պատմում է, որ 2012թ. դեկտեմբերի 21-ին Երկիր մոլորակը արեգակնային համակարգի հետ անցնելու է գալակտիկական «զրոյական գոտին»:

Տիբեթյան լամայի խոսքերով, համարյա ամբողջ աշխարհում Երևանի ժամանակով ժամը 9:00-ից վրա կհասնի կատարյալ մթություն և լռություն: Չի լինի լույս, չի լինի էլեկտրաէներգիա, չի լինի ոչ մի տեսակի կապ, չի լինի ձայն:

«Դա տարածության մի վիճակ է, որտեղ մարվում է և չի կարող տարածվել ոչ մի տիպի էներգիա, որտեղ բացակայում է էլեկտրամագնիսական դաշտը: Վախենալ և հուզվել պետք չէ» – զգուշացնում է լաման: Մթությունը կուղեկցվի տիեզերական պարպումներով, իլյուզիոն լուսային առկայծումներով և կտևի մոտավորապես 3-4 օր: Այնուհետև արևի լույսը կրկին կհայտնվի:

«Երկրագնդի կենդանիները նախապես զգալով տիեզերական մթության գալիքը՝ կթաքնվեն իրենց բներում: Մարդիկ քաղաքներում չեն զգա, այդ իսկ պատճառով զոհերը կլինեն միմիայն խելահեղության զոհեր: Կարող է մահանան երկրագնդի բնակչության 10 %»:

Շամբալայի Օրակուլը խորհուրդ է տալիս մարդկանց.

  1. Ձեզ պետք է նախապես նախապատրաստվել ցիկլի փոփոխությանը: Վերջացնել բոլոր 2012-ի գործերը:
  2. 20.12.2012-ին վերցնել երեխաներին, բոլոր փաստաթղթերը, գումար և քաղաքներից դուրս գալ բնություն: Նախապես պահեստավորել 2 ամսվա մթերք, քանի որ էլեկտրաէներգիան կվերականգնվի բավական երկար:
  3. Պետք է տանը ունենալ պաշարած ջուր, տաքացման համար փայտ, մոմ լուսավորության համար: Պետք է տանը ունենալ վառարան:
  4. Կապ ու հեռուստատեսություն չի լինի: «Մթության օրերին» պատուհանները ծածկել մուգ վարագույրներով, չնայել նրանց, չհավատալ սեփական աչքերին և ականջներին, դուրս չգալ փողոց: Եթե անհրաժեշտություն լինի դուրս գալու, հեռու չգնալ, քանի որ շատ հեշտությամբ կարող եք մոլորվել, քանի որ չեք կարող տեսնել նույնիսկ ձեր սեփական ձեռքը:
  5. Լույսի հյատնվելուց չշտապեք վերադառնալ քաղաք, գերադասելի է մինչ գարուն բնակվել բնության գրկում:

Երկրի ամբողջական ելքը «զրոյական գոտուց» սպասվում է 2013-ի փետրվարի 7-ին: Քիչ-քիչ կսկսվի էլեկտրաէներգիայի և տրանսպորտի վերականգնումը: Մարտի վերջին աշխարհը կվերականգնվի ամբողջապես:

Աշխարհի վերջը էականորեն կփոխի մարդկանց աշխարհայացքները, գտնում է Շամբալայի օրակուլը: Մարդիկ կդառնան ավելի հոգևոր: Զարգացած և զարգացող երկրներում կծաղկեն տարատեսակ գիտա-հոգևորական ուսմունքները, անձի և առողջության զարգացման համակարգերը: «Դա կլինի ամենակարևոր խթանը մարդկանց զարգացման համար երկար ժամանակներ» – վերջացնում է լաման:

Հ.Գ. Միանգամից շտապեմ հայտնել, որ ես չեմ հավատում այսպիսի հեքիաթների և այսպիսի «օրակուլներին»: Եթե ուշադիր կարդաք տեքստը, դուք բավական շատ իրար հակասող մտքեր կգտնեք լամայի խոսքերում: Եվ ես նույնիսկ համոզված չեմ, որ դա ինչ որ լամայի խոսքեր են: Այլ ավելի շատ հակված եմ հավատալ, որ սա դեղին մամուլի հերթական «սկանդալային» հոդվածն է:

Այնպես, որ շատ խորը մի ընդունեք հոլիվուդյան ֆիլմերի ազդեցության տակ գտնվող լամայի խոսքերը, ես այն ընդամենը բերել եմ, որպես հետաքրքիր և զվարճալի տեղեկություն:

Համոզված եմ, որ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենալու: 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տիբեթյան վանականը NASA-ին ուղղված հայտարարություն է արել կապված աշխարհի վերջի հետ
ԹԵՍՏ ինտելեկտուալների համար․ Ցուցադեք ձեր գիտելիքների բարձր մակարդակը