fbpx

Մտավոր երկու սովորություն, որոնք վկայում են, որ դուք ավելի խելացի եք, քան կարծում եք

Ձեր այս առանձնահատկությունները գուցե նյարդայնացնեն շրջապատին, բայց իրականում դրանք բարձր ինտելեկտի նշան են։

Ձեզ մանկուց նախատե՞լ են ցրվածության, մտախոհության, «ամպերում սավառնելու» համար։ Դուք երբեմն ինքնաբուխ կտրվո՞ւմ եք իրականությունից՝ ասես տեղափոխվելով այլ աշխարհ, կամ անընդհատ խոսո՞ւմ եք ինքներդ ձեզ հետ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ընդունված է համարել, որ այս բոլոր տարօրինակությունները վատ կենտրոնացման, ծուլության, անհավաքվածության կամ նույնիսկ ճանաչողական (կոգնիտիվ) խանգարումների նշան են։

Պրակտիկության, նյութական բարիքների հետապնդման և անդադար արտադրողականության մշակույթի տեսանկյունից՝ ձեր երազկոտությունն ու ինքնամփոփ վիճակը իսկապես կարող են ընկալվել որպես որոշակի «բագ» (սխալ), որը պետք է ուղղել։ Սակայն, ինչպես ցույց են տալիս հոգեբանական հետազոտությունները, մտավոր խափանում լինելու փոխարեն՝ այս թվացյալ անարդյունավետ վիճակը կարող է ակտիվ մտքի նշան լինել, որը կատարում է կարևոր ֆոնային աշխատանք։

1. Երազելու սովորություն

«Ամպերում սավառնելը», այսինքն՝ ուշադրությունը ընթացիկ առաջադրանքից սեփական մտքերի վրա շեղելը, երկար ժամանակ համարվում էր անուշադրության բնորոշ նշան։ Սակայն վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ այն կարող է լինել նաև ստեղծագործական մտածողության և ճկուն մտքի դրսևորում։

Օրինակ՝ 2025 թվականին անցկացված հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 1300 մեծահասակ, ցույց է տվել, որ մտքերի կանխամտածված թափառումը (երբ մարդը դիտավորյալ իրեն թույլ է տալիս երազել) կանխորոշում է ավելի բարձր ստեղծագործական արդյունավետություն։ Նեյրովիզուալիզացիայի տվյալները հաստատել են, որ այդ երևույթն ուղեկցվում է գործադիր վերահսկողությանը մասնակցող ուղեղի լայնածավալ ցանցերի և ուղեղի պասիվ ռեժիմի ցանցի (համակարգ, որը կապված է սեփական մտքերի և երևակայության հետ) միջև կապի ամրապնդմամբ։

Մտքերի ինքնաբուխ թափառման ավելի ցայտուն հակում ունեցող մարդիկ նաև ավելի լավ արդյունքներ են գրանցում մի առաջադրանքից մյուսին անցնելիս։ Այսինքն՝ նրանք կարող են ավելի արագ փոխել մտավոր դիրքորոշումները, ինչը ճկուն մտածողության ակնհայտ նշան է։

Մեկ այլ թարմ ուսումնասիրություն ցույց է տվել, որ երբ դուք պարապ նստած՝ խորասուզվում եք ձեր ինքնաբուխ մտքերի մեջ, դա պարզապես պատահական մտավոր աղմուկ չէ։ Ինքնաբուխ մտքերը, որպես կանոն, համախմբվում են նպատակին առնչվող տեղեկատվության շուրջ և նպաստում հիշողության ամրապնդմանը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Կարդացեք նաև՝ 6 ոչ ակնհայտ նշան, որ դուք շատ ավելի խելացի եք, քան մյուսները

2. Ինքն իր հետ խոսելու սովորություն

Եթե սիրում եք խոսել ինքներդ ձեզ հետ՝ լինի դա մտովի, թե բարձրաձայն, մարդիկ կարող են կարծել, թե տարօրինակ եք կամ «ցնորվել եք»։ Սակայն հոգեբանական վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ներքին երկխոսությունն անհրաժեշտ է ինքնակարգավորման, գործողությունների պլանավորման և մետաճանաչողության (սեփական մտքերի շուրջ մտորելու գործընթացի) համար։

Այսպես, հետազոտություններից մեկի արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար խոսում են ինքներն իրենց հետ, ի տարբերություն նման սովորություն չունեցողների, շատ ավելի հստակ են հասկանում իրենք իրենց և կարողանում են ավելի լավ կառավարել իրենց վարքը, տրամադրությունն ու հոգեվիճակը։

Իհարկե, սա չի նշանակում, որ ներքին երկխոսությունն ուղղակիորեն վկայում է ձեր հանճարեղության մասին։

Ներքին խոսքը կարող է ծառայել որպես յուրօրինակ կոգնիտիվ հենք, որը թույլ է տալիս կարգի բերել մտքերը, գլուխ հանել բարդ իրավիճակներից, պլանավորել անելիքները և այլն։ Կարճ ասած՝ եթե բռնացնում եք ձեզ քթի տակ փնթփնթալիս, դա կարող է լինել եղանակ, որով ձեր ուղեղը զտում է ավելորդ կոգնիտիվ աղմուկը, փորձում կառուցվածքավորել բարդ գաղափարները՝ քաոսային մտածողությունը վերածելով հստակ պլանների կամ ինքնավերլուծության։


Այսպիսով, հաջորդ անգամ, երբ կնկատեք, որ մտքերով ընկել եք, կլսեք ներքին երկխոսության ցածր շշուկը կամ կնկատեք, որ հայացքը ցրված հառել եք պատուհանին, մի շտապեք դա որակել որպես ծուլություն կամ ինքնատիրապետման բացակայություն։ Հիշեցրեք ձեզ, որ ամեն ինչ կարգին է. պարզապես ձեր միտքը խոսում է մի լեզվով, որը դուրս է առաջադրանքների և ժամկետների շրջանակից։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Մտավոր երկու սովորություն, որոնք վկայում են, որ դուք ավելի խելացի եք, քան կարծում եք
Ո՞ւմ երգը հնչեց Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ ու գերեց բոլորին
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց