fbpx

«Թվային տկարամտություն». 23 րոպե և 15 վայրկյան, որն անհրաժեշտ է ավելի խելացի դառնալու համար

Փաստորեն, մենք ինքներս թույլ չենք տալիս ուղեղին մտածել ...

«Մենք ավելի հիմար ենք դառնում, երբ տեսնում ենք մեր հեռախոսը» արտահայտությունը վաղուց է մտել շրջանառության մեջ: Թվային կախվածությունը շատ  ավելի վտանգավոր է և ավելի մոտ մեզ, քան թվում է:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Արդի մեծագույն փիլիսոփաներից մեկը՝ Դենիել Դենեթը զգուշացնում է.

«Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մենք նրանց փոխանցում ենք մեր ինտելեկտուալ հմտությունները, ստեղծում «ճանաչողական հենակներ» և ինքներս վերածվում ենք մարդկանց, որոնց ինտելեկտը գնալով վատանում է»:

Որքա՞ն է վատ:

Մենք պատրաստվում ենք սկսել հիվանդությունների բժշկական դասակարգման 11-րդ հրատարակության ներդրումը։ Այնտեղ կհայտնվի «թվային կախվածություն» նոր ախտորոշումը։ Այն երեխաներին տանում է դեպի «թվային տկարամտության», իսկ մեծահասակներին՝ «տեղեկատվական պսևդոդեբիլության», երբ նորմալ թվացող ուղեղը չի կարողանում հասկանալ հարցի էությունը։
Ըստ էության դա հիմնարար հոգեկան խանգարում է։

Որոշ վիճակագրություն.

  • Ամեն րոպե աշխարհում մարդիկ ուղարկում են 16 միլիոն հաղորդագրություն միայն հայտնի մեսենջերներից մեկում:
  • Մեծահասակ բրիտանացին ամեն օր ավելի շատ ժամանակ է ծախսում թվային սպառման վրա, քան քնի վրա՝ օրական 11 ժամ, երիտասարդները՝ մինչև 14։
  • 2018 թվականին «Կասպերսկու լաբորատորիայի» կատարած ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանում 10 տարեկանից փոքր երեխաների 40%-ը գրեթե անընդհատ առցանց է. ծնողներն օգտագործում են գաջեթները որպես դայակ:

Տեղեկատվության քանակը, որը մենք օգտագործում ենք, հրեշավոր է:

Եվ այս ծանրաբեռնվածությունը ստիպում է մեզ անցնել ավելի ու ավելի պարզունակ բովանդակության։ Իսկ մենք այն ենք, ինչ սպառում ենք: Ոչ միայն կալորիաներ, այլ նաև տեղեկատվություն:

Արդյունքում.

  • ԱՄՆ-ում 2008 թվականին երեխաների 85%-ը միջին հաշվով ավելի ցածր միավորներ է հավաքել քննություններին, քան 1984 թվականի իրենց հասակակիցները:
  • Համոզված կարելի է ասել, որ նմանատիպ թվեր կարելի է գտնել ցանկացած այլ երկրում։

Ստացվում է, որ որքան շատ բան ենք իմանում, այնքան ավելի հիմար ենք դառնում։ Ցավոք, սա միանգամայն տրամաբանական բացատրություն ունի։

Որպեսզի ուղեղը կենտրոնանա կարևոր հարցի լուծման վրա, անհրաժեշտ է միջինը 23 րոպե 15 վայրկյան։

Ինչո՞ւ է այդպես։ Պարզվում է, որ կան երեք հիմնական ուղեղային համակարգեր։ Նրանք բոլորն էլ տարբեր կերպ են աշխատում.

  • Մեկը մշակում է սպառված տեղեկատվությունը:
  • Երկրորդը բացահայտում է գրգռիչները արտաքին աշխարհից:
  • Իսկ ահա երրորդը «մտածում է», բայց նա մտածում է միայն այն ժամանակ, երբ մենք գիտակցաբար «անջատվում ենք»։ Սա այսպես կոչված լռելյայն համակարգն է:

Ամենակարևորն այն է, որ այս երեք համակարգերը անտոգոնիստներ են: Եթե ​​մեզ մոտ միացված են առաջին երկուսը, ապա ուղեղի լռելյայն համակարգը արգելափակված է։ Այլ կերպ ասած, եթե մենք անընդհատ տեղեկատվություն ենք օգտագործում, ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է մտածելու և տեղեկատվության կառուցվածքի համար, չի աշխատում։

Կարդացեք նաև՝ Սոց. ցանցերից կախվածությունը ավելի ուժեղ է, քան ծխախոտից և ալկոհոլից

Այսինքն, ըստ էության ՄԵՆՔ ՈւՂԵՂԻՆ ՄՏԱԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ։

Ձեր հեռախոսը երկար ժամանակ այլ սենյակո՞ւմ է եղել: Կամ գուցե արդեն անջատե՞լ եք ծանուցումների ձայնը։ Տվեք ձեր ուղեղին այդ 23 րոպեն:

Ընդհանրապես, մենք բոլորս լավ կանենք, որ սկսենք թվային դիետա պահել։ Եվ ավելի շատ շփվեք «իրական կյանքում»: Որովհետև, բացի ամեն ինչից, լռելյայն համակարգը զարգանում է այլ մարդկանց հետ շփման միջոցով:

Հակառակ դեպքում, կանխատեսումը անբարենպաստ է. ուշադրության դեֆիցիտի խանգարում ունեցող երեխաների 70%-ը, ինչ-որ տեղ այն կորցնելով Տիկ Տոկում, դրանով կհասնեն հասուն տարիք: Որպեսզի կառավարեն մեր աշխարհը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Թվային տկարամտություն». 23 րոպե և 15 վայրկյան, որն անհրաժեշտ է ավելի խելացի դառնալու համար
Պրեմիերա. Արմենչիկ – «Աստված ուժ տուր»