fbpx

Սոց. ցանցերից կախվածությունը ավելի ուժեղ է, քան ծխախոտից և ալկոհոլից

The Daily Telegraph-ը գրում է.

Facebook-ում, Twitter-ում կամ այլ սոցիալական կայքերում թարմացումները ստուգելու ցանկությունը շատ ավելի դժվար է հաղթահարել, քան ծխելու կամ ալկոհոլ օգտագործելու ցանկությունը: Այսպիսի եզրահանգման են եկել Չիկագոյի համալսարանի գիտնականները: Նրանք հարցում են կատարել 250 ԱՄՆ բնակչից նրանց ամենօրյա ցանկությունների վերաբերյալ:

Երկու բան որ նրանք ցանկանում են ամբողջ օրվա ընթացքում՝ նշվել է սեքսը և քունը: Այն հարցին, թե ամենադժվար հաղթահարելին ո՞ր սովորույթն է՝ մեծ մասը առաջին տեղում նշել են «Սոց. կայքին հետևելը»: Երկու այլ վնասակար սովորույթ՝ խմիչքն ու ծխախոտը հայտնվել են ցուցակի վերջին տեղերում:

Առաջատար հետազոտող Վիլհելմ Հորթմանի խոսքերով. Facebook մտնելու ցանկությանը հակադրվելը՝ օրվա ընթացքում ցանկությունը դարձնում է է՛լ ավելի ուժգին:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Սոց. ցանցերից կախվածությունը ավելի ուժեղ է, քան ծխախոտից և ալկոհոլից
Իմացեք, թե ի՞նչ կպատմի քայլվածքը ձեր բնավորության մասին