fbpx

Սա բացառիկ ժողովուրդ է, որտեղ իշխում են կանայք, իսկ տղամարդիկ զրկված են բոլոր իրավունքներից

Քչերը գիտեն, որ Տուարեգը՝ ոչ միայն Volkswagen ավտոմեքենայի արտաճանապարհային մոդել է, այլ նաև աշխարհում բացառիկ աֆրիկական այն ժողովուրդներից մեկը, որում պահպանվել է, ժամանակակից չափանիշներով, բավական տարօրինակ ավանդույթ: Նրանց մոտ իշխում են կանայք, իսկ տղամարդիկ ստիպված են դեմքները ծածկել և զրկված են բոլոր իրավունքներից: Սակայն նրանք սովորել են իրերի այսպիսի դասավորվածությանը և ոչ մի տարօրինակություն այդ ամենում չեն տեսնում:

Դա կոչվում է «Մայրիշխանություն (մատրիարխատ)» և ըստ էության նշանակում է այն, որ տղամարդիկ սահմանափակվում են ըստ սեռային հատկանիշների, չնայած նրան, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում տեղի է ունենում հակառակը:

Եկեք ծանոթանանք այս զարմանահրաշ ժողովրդի հետ ավելի մոտիկից:

touareg-1

touareg-2

touareg-3

touareg-4

Գոյություն ունի լեգենդ, ըստ որի տուարեգների արմատները տանում են դեպի լեգենդար նախամայր և թագուհի Սահարա Թին Հինան: Նա ժամանակին ամազոնուհի է եղել և եկել է Հոգգար՝ այժմյան Մարոկկոյի հարավային մասից, որն այն ժամանակ կոչվում էր Թաֆիլալետ: Ի դեպ, 1925թ. Ահագարում գտնվող Աբալլես ամրապնդման տարածքում հայտնաբերվել է շատ հարուստ կնոջ հին գերեզման: Տուարեգները հավատում են, որ դա հենց իրենց թագուհին է:

touareg-5

touareg-6

touareg-7

touareg-8

Պաշտոնապես տուարեգները իսլամ են դավանում, բայց դա ոչ մի կերպ չի անդրադառնում նրանց ավանդույթների վրա՝ այս ժողովրդի կանայք ունեն շատ ավելի իրավունքներ, քան տղամարդիկ: Կանայք չեն փակում դեմքերը, կարող են ունենալ անսահմանափակ քանակությամբ սիրեկաններ և սեքսուալ կապեր՝ ընդորում ոչ մեկ իրավունք չունի դրա համար նրանց պախարակել:

touareg-9

touareg-10

touareg-11

touareg-12

Տուարեգները պահում են անձնական կյանքի գաղտնիքը, այդ պատճառով  տղամարդիկ գնում են կանանց մոտ միայն երբ մութն ընկնում է: Բացի դրանից, կանանց են պատկանում բոլոր սեփականությունները՝ ինչպես շարժվող, այնպես էլ անշարժ: Եվ երբ ամուսնալուծություն է լինում, ապա սեփականությունը կիսում է նույնպես կինը՝ տղամարդը պետք է բավարարվի նրանով, ինչ մնում է:

touareg-13

touareg-14

touareg-15

touareg-16

Տուարեգների կանայք պահպանում են իրենց ազգի ավանդույթները: Հենց նրանք են մանկուց գրել, կարդալ սովորում, այն դեպքում, երբ տղամարդիկ, չնայած խիզախ մարտիկներ և լավ առևտրականներ են, չափահաս դառնալուց հորից ստանում են ընդամենը թուր և հատուկ հագուստ՝ դեմքը ծածկելու համար: Այդ դեմքը ծածկող հագուստը նրանք չպետք է հանեն նույնիսկ տանը, երբ հաց են ուտում: Տղամարդու դեմքը տեսնելը թույլատրվում է միայն կնոջը կամ սիրուհուն:

touareg-17

touareg-18

touareg-19

touareg-20

«Կապույտ ժողովուրդ»՝ այսպես են կոչում տուարեգներին, իրենց ավանդական հագուստի համար: Կտորը այստեղ ներկում են բավական տարօրինակ կերպով՝ ներկը դաջվում է կտորին քարերի միջոցով, իսկ հետո մնում է մարդկանց մաշկին՝ տալով կապտավուն երանգ:

touareg-21

touareg-22

touareg-23

touareg-24

Աֆրիկայում կան մոտ միլիոն տուարեգ, որոնք բաժանված են բազմաթիվ ցեղերի։ Նրանք քոչվորական կյանք են վարել Սահարայով 1000 տարի, քշելով ուղտերին դեպի նոր արոտավայրեր։ Պետք է նշել, որ առանց ուղտերի այս ժողովուրդը անապատում չէր գոյատևի։ Ի դեպ, ուղտը միակ բանն է, որ ամուսնալուծությունից հետո մնում է տղամարդուն։

touareg-25

touareg-26

touareg-27

touareg-28

Տուարեգները աշխարհում միակն են, որտեղ տղամարդը պարտավոր է երեսը ծածկել կտորով, իսկ աղջկան դուր գալու համար, երիտասարդը պետք է տիրապետի շատ տաղանդների։ Հատկապես գնահատվում է, երբ նա կարողանում է բանաստեղծություններ գրել իր սիրելիին։ Եվ եթե աղջիկը պատասխանում է նույն ձևով, մնում է սպասել արևամուտին, որպեսզի կազմակերպել պոեզիայի երեկույթ՝ երկուսի համար։

touareg-29

touareg-30

touareg-31

touareg-32

Ահա այսպիսի պատմություն։ Մեր ժամանակաշրջանում, թվում է թե բոլորովին կարևոր չէ՝ տղամարդ ես դու, թե՞ կին։ Հասարակության զարգացման հետ, այդ սահմանը հետզհետե անհետանում է։ Մենք չէ, որ պետք է դատենք, թե ինչ կհետևի այդ ամենին, բայց եթե հանկարծ գործը հասնի մայրիշխանությանը՝ կարելի է սովորել ինչ-որ մեկից՝ ամենայն հավանականությամբ տուարեգները չեն մերժի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Սա բացառիկ ժողովուրդ է, որտեղ իշխում են կանայք, իսկ տղամարդիկ զրկված են բոլոր իրավունքներից
Քո կրքոտության աստիճանը – հոգեբանական թեստ աղջիկների համար