Ծնունդ
Վարագույրը բացվեց.
Նա ծնվեց լի հույսերով, նպատակներով, սպասումներով: Ծնվեց ապագայի հանդեպ մեծ ակնկալիքներով: Նա սիրում էր կյանքը, որովհետև սպասումները մեծ էին, նպատակներն ու անելիքները էլ ավելի…
Մահ
Նա մահացավ՝ այդպես էլ ոչնչի չհասնելով այս կյանքում: Նա հեռացավ իր ետևից թողնելով ոչինչ, թողնելով դատարկություն: Նրան հիշեցնող և նրան հիշող ոչ ոք և ոչինչ չկար այս աշխարհում: Նա հեռացավ՝ հոգնած կյանքից, որովհետև կյանքը նրան բավական տանջել և փորձությունների էր մատնել: Նա հեռացավ, իսկ աշխարհը այդպես էլ չզգաց նրա կորուստը:
Ահա կյանքը…
Վարագույրը փակվեց:
©Արամ Հակոբյան (Արխանգելո)