fbpx

Թոփ 10 ամենահանրահայտ կոկտեյլները

Աշխարհում գոյություն ունեն կոկտեյլների բազմաթիվ տեսակներ, տարբեր անուններով և համերով: Կոկտեյլները լինում են ալկոհոլային և ոչ ալկոհոլային: Այս հոդվածում խոսքը կգնա ալկոհոլայինների մասին, քանի որ սրանք մի փոքր ավելի պոպուլյար են, քան ոչ ալկոհոլայինները:

Եվ այսպես, թոփ 10 ամենահանրահայտ կոկտեյլները.

10. Մոխիտո

10-samyh-populyarnyh-kokteilei

Տվյալ կոկտեյլը ստեղծվել է 1930թ. Կուբայի մայրաքաղաք Հավանայում: «Մոխիտոյի» մեջ մտնող հիմնական բաղադրամասերն են՝ սպիտակ ռոմը, սոդա, լայմ, անանուխ և շագանակագույն շաքար: Անվանման առաջացման մասին գոյություն ունի մի քանի վարկած: Ըստ դրանցից մեկի, դա մոխադիտո բառի այլակերպված տարբերակն է, որը թարգմանաբար նշանակում է թեթև թրջված:

9. Երկնագույն Հավայան

10-samyh-populyarnyh-kokteilei11

Այս կոկտեյլը ստեղծվել է Լոնդոնի «Զանզիբար քլաբ» բարում: Կոկտեյլի բաղադրության մեջ են մտնում՝ «Բակարդի» ռոմ, «De Cuyper Blue Curacao» երկնագույն լիկյոր, արքայախնձորի հյութ, կիտրոնի հյութ, շաքարի օշարակ, սառույց: Հավելյալ երբեմն այն զարդարում են անանուխի տերևով, անանասի կտորով և այլն:

8. Կոսմոպոլիտեն

10-samyh-populyarnyh-kokteilei2

Այս կոկտեյլը համաշխարհային ճանաչում ունի: Այն միշտ հիշատակվում է ֆիլմերում և սերիալներում: Մի խոսքով Կոսմոպոլիտենը «երեկույթների աստղն է»:

Կոկտեյլի բաղադրությունն է՝ օղի, Կուանտրո, թարմ կիտրոնի հյութ, լորամրգի հյութ: Կոկտեյլը զարդարվում է կիտրոնի կամ լայմի կտորով:

7. Պինա Կոլադա

10-samyh-populyarnyh-kokteilei1

«Պինա Կոլադա» կոկտեյլի անվանումը թարգմանաբար նշանակում է «զտված (ֆիլտրված) արքայախնձոր»: Ժամանակին այն անվանում էին թարմ արքայախնձորի հյութ և կոկտեյլի կազմում չէր մտնում ալկոհոլը: Բայց անցած դարի կեսերին Պուերտո Րիկոյում ավելացրեցին նրա մեջ սպիտակ ռոմ, շաքար՝ և այդ ժամանակ Պինա Կոլադան դարձավ հանրաճանաչ:

Բաղադրությունը՝ սպիտակ ռոմ, արքայախնձորի հյութ, կոկոսի սերուցք, արքայախնձորի կտոր, հարած սերուցք: Կոկտեյլը երբեմն զարդարում են բալի հատիկով:

6. Մարգարիտա

10-samyh-populyarnyh-kokteilei5

Այս կոկտեյլը հաճախ ֆիլմերի հերոսն է: Մարգարիտան պատկանում է ամառային կոկտեյլների շարքին: Կոկտեյլի ստեղծման պատմությունը մի քանիսն է: Իսկ նրա ստեղծող քաղաքները՝ էլ ավելի շատ են: Հարավային Ամերիկայի և Մեքսիկայի քաղաքների գրեթե կեսը պնդում են, որ այն ստեղծվել է իրենց քաղաքում:

Բաղադրությունը՝ Տեկիլա, լայմի հյութ և Կունտրո լիկյոր:

5. B52

10-samyh-populyarnyh-kokteilei22

Կոկտեյլը բաղկացած է երեք շերտանոց լիկյորներից: Նորից նրա ստեղծման պատմությունները տարբեր են: Որոշ մարդիկ գտնում են, որ այն առաջին անգամ ստեղծվել է Մալիբուի «Alice» բարում, իսկ անունը ստացել է ի պատիվ «Բոինգ B-52 Stratofortress» ռմբակոծիչի: Ուրիշները պնդում են, որ այն ստեղծվել է Կալյարիի «Keg steakhouse» բարում: Բայց շատերը նախապատվությունը տալիս են առաջին վարկածին:

Բաղադրությունը՝ սրճային լիկյոր, կրեմային լիկյոր, նարնջի լիկյոր:

4. Լոնգ Այլենդ

10-samyh-populyarnyh-kokteilei33

Այս կոկտեյլը հայտնվել է ի շնորհիվ ԱՄՆ-ում հայտարարված «չոր օրենքի»: Long Island Ice-tea Cocktail-ը շատ արագ հանրաճանաչություն վայելեց ԱՄՆ-ի բոլոր բառերում, մի պարզ պատճառով՝ արտաքինից այն հիշեցնում էր սառը թեյով լի բաժակի: Կողմնակի այցելուներից և ոչ մեկ չէր էլ կարող կասկածել, որ թեյանման հյութը՝ հարբեցնող և կախարդական համով պայթունավտանգ միքս է:

Բաղադրությունը՝ Տրիպլ Սեկ, սպիտակ ռոմ, ջին, օղի, տեկիլա, թեյ և կիտրոնի կտոր:

3. Սեքս լողափին

10-samyh-populyarnyh-kokteilei44

Ամենահանրաճանաչ կոկտեյլներից մեկը, որի շնորհիվ ընդգրկվել է Համաշխարհային բարմենների ասոցիացիայի (IBA) պաշտոնական կոկտեյլների շարքում: Այս կոկտեյլի պատրաստման համար վերցնում են հեյբոլ բոկալ կամ օգտագործում են հարրիքեյն:

Բաղադրությունը՝ օղի, դեղձի լիկյոր, նարնջի հյութ, լորամրգի հյութ:

2. Cuba Libre

10-samyh-populyarnyh-kokteilei

Կոկտեյլների աշխարհի այս արծաթյա մեդալակիրը ստեղծվել է իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակահատվածում: Մի գեղեցիկ օր, Հավանայի բարերից մեկում մտնում է արձակուրդում գտնվող ամերիկյան զինվորների մի խումբ: Նրանցից մեկը, ըստ երևույթին, կարոտած հայրենիքը և բուրբոնը, պատվիրում է կոլայով ռոմ՝ սառույցով և լիմոնի կտորով: Ստանալով իր կոկտեյլը, նա խմում է այն այնպիսի մեծ հաճույքով, որ իր ընկերները նույնպես ցանկություն են հայտնում խմել նույն կոկտեյլից: Սկսվեց ուրախությունը, որի թեժ պահին զիվորներից մեկը կենաց է ասում. «Por Cuba Libre!»՝ ի պատիվ Կուբայի անկախության:

Բաղադրությունը՝ Լայմի ամբողջ կես, սպիտակ ռոմ, կոլա:

1. Արյունոտ Մերի

10-samyh-populyarnyh-kokteilei9

Արյունոտ Մերի կոկտեյլը արժանիորեն համարվում է ամենահանրաճանաչը ամբողջ աշխարհով: Այս լեգենդար կոկտեյլը շղարշված է բազմաթիվ գաղտնիքներով և միֆերով: Այս ըմպելիքի սիրահարներ էին այնպիսի հանրաճանաչ մարդիկ, ինչպիսիք են՝ Էռնեստ Հեմինգուեյը և Սքոթ Ֆիդջերալդը:

Կոկտեյլը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Նյու Յորքում, երբ St. Regis հյուրանոցում բարի աշխատակիցը՝ Պետիոն, որոշում է փորձարկում անել և ավելացնում է ըմպելիքի մեջ «Տոբասկոի» սոուս: Կոկտեյլի տարեդարձին, առաջին պատվավոր կենացը, ի պատիվ «Արյունոտ Մերիի», վստահվեց  լեգենդար բարմենի և այս կոկտեյլի ստեղծողի թոռնուհուն՝ Ֆերնանդա Պետիոին:

Բաղադրությունը՝ տոմատի հյութ, օղի, կիտրոնի հյութ, վուստերշիրյան սոուս, աղ, պղպեղ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Թոփ 10 ամենահանրահայտ կոկտեյլները
Լուսանկարվելու 20 ամենաէֆեկտիվ դիրքերը