Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կենդանակերպի ամենալուրջ և ամենազուսպ նշանները

Կենդանակերպի ամենալուրջ և ամենազուսպ նշանները

Նրանք թողնում են լուրջ տպավորություն, խոհեմ են և զուսպ…

Կարիճ

Կարիճը համարվում է շատ զուսպ ու լուրջ մարդ։ Նույնիսկ երբ իր շուրջը բոլորն ի սրտե ծիծաղում են, նա չի թուլանում ու իրավիճակը հսկողության տակ է պահում։ Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները շատ ինքնավստահ են, կարողանում են զերծ մնալ ավելորդ էմոցիաներից, մշտապես լարված են, մի փոքր տափուկ և ուշադիր։ Բանն այն է, որ ամբողջ կյանքում Կարիճները փորձում են հաղթահարել մարդկային թուլությունները, այդ պատճառով նրանց կյանքը մշտական ներքին պայքար է։

Այծեղջյուր

Այծեղջյուրը հորոսկոպի այնպիսի նշան է, ով մյուսներից ավելի շուտ է մեծանում։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ նա ծնվում է արդեն իսկ մեծ և լուրջ։ Նա շատ կազմակերպված է, նպատակասլաց, կարողանում է իրեն դրսևորել շրջապատում, հետևում է բարոյագիտության կանոններին ու սկզբունքներին։ Այծեղջյուրը թողնում է հուսալի, ուժեղ, ինքնավստահ մարդու տպավորություն, և այդպես էլ կա։ Սովորաբար այս նշանը տարիքի հետ ավելի կենսուրախ է դառնում։

Կույս

Կույսն առաջին հերթին դատող, հետևողական անհատականություն է, ով ամեն ինչում ձգտում է կատարելության։ Նա սիրում է, երբ իր շուրջը տիրում է կարգուկանոն, մաքրություն և արդարություն։ Այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են պրակտիկությամբ, աշխատասիրությամբ և համբերատարությամբ. նրանք բավականին հուսալի են։

Ցուլ

Ցուլն առանձնանում է յուրահատուկ հանգստությամբ ու լրջությամբ։ Այս նշանը կարողանում է զսպել իր հույզերը, փորձում է պահել բարոյագիտական նորմերն ու հասարակական կանոնները, լուրջ վերաբերվել կյանքին։ Ցուլը միշտ ծանրութեթև է անում իր որոշումները, գործում հետևողականերոն, թողնում հուսալի ու հաստատակամ մարդու տպավորություն։ Այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են փոխում իրենց կարծիքը, շատ համբերատար են և զուսպ։


Загрузка…

կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների վարկանիշը․ Հրեշտակներից մինչև սատանա

Իսկ ո՞ր կողմում եք դուք․․․ Կշեռք Այս նշանի տակ ծնված մարդիկ՝ իսկական հրեշտակներ են: Նրանք այնքան անմեղ և մաքուր են, որ նույնիսկ Աստված է նրանց ասում․...

ԹԵՍՏ․ Որքա՞ն խելացի եք: Ստուգեք Ձեր գիտելիքներն ու տրամաբանությունը

Մեր այս թեստում բացի ընդհանուր գիտելիքները ստուգեղ հարցերից տեղ են գտել նաև տրամաբանական հարցեր: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք գերազանց անցնել այս թեստը: Դե եկեք...

Եթե Ձեզ դուր չի գալիս Ձեր կյանքը՝ փորձեք փոխել ահա թե ինչը

Բավական է ձեռքերը ծալած նստեք տեղում․․․ Երբեմն մենք այնքան ենք խրվում առօրյայի մեջ, որ վախենում ենք ինչ-որ բան փոխել կյանքում: Մենք վախենում ենք փոփոխություններից, որովհետև վախենում...

Աշխարհի 10 ամենաէժան ավտոմեքենաները

Շատ ավտոսիրողներ իրենց կարող են թույլ տալ գնել միայն միջին դասի ավտոմեքենա, կամ էլ ավելի ցածր դասի: Նրանք չեն կենտրոնանում մակնիշի վրա, այլ ուղղակի...