Ժամանակը սլանում է այնպես արագ, որ չես հասցնում նույնիսկ ետ նայել, չես հասցնում իմի բերել անցածդ: Ժամանակը կարծես լույսի արագությամբ է սլանում, իսկ կյանքը կանգնած է: Ամեն ինչ նույնն է, ոչ մի նորություն: Շուրջ բոլորտ փոփոխություններ են՝ մարդիկ ամուսնանում են, մարդիկ երեխաներ են ունենում, մարդիկ կարիերայում առաջխաղացումներ են ունենում: Մարդիկ ապրում են, նրանց կյանքը առաջ է գնում: Իսկ դու՞, իսկ քեզ մո՞տ: Քեզ մոտ կյանքը կանգնած է: Ինչպես տաս տարի առաջ էր, այնպես էլ այսօր: Ոչ մի փոփոխություն: Իսկ ժամանակդ սլանում է, դու մեծանում ես, իսկ մեծանալուդ հետ մեկտեղ կյանքիդ առաջ գնալու հնարավորություններն են կրճատվում:
Լավ կլիներ, որպեսզի ժամանակը կանգներ, իսկ կյանքը սլանար…