fbpx

Քնի մասին 10 առասպելներ, որոնց մարդիկ իրականում հավատում են: Եվ թե ինչու են դրանք սխալ

Այսօր շատ մարդիկ ունեն քնի խանգարումներ, ու այն յուրաքանչյուրի մոտ ունի իր պատճառները, որոնք տարբեր մարդկանց մոտ տարբեր են:

Ոմանք երջանիկ են իրենց զգում, քանի որ անկողին մտնելուց անմիջապես հետո  ընկնում են խորը քուն, իսկ մյուսները մի փոքր օգնության կարիք ունեն լավ գիշերային հանգստի հասնելու համար: Կան անհամար եղանակներ, որոնք մարդիկ փորձում են, որպեսզի  բարելավեն  արագ քնելու ունակությունը: Այնուամենայնիվ, որոշ գաղափարներ ավելի լավ են աշխատում, քան մյուսները: Կան նաև որոշ մեթոդներ որոնք  ընդհանրապես չեն էլ գործում: Բայց մարդիկ շարունակում են հավատալ:

Ուսումնասիրելով թե մարդիկ ինչ  սխալներ են անում իրենց  քունը կարգավորելու համար, Calm-ի հիմնադիրները միջազգային հարցում են անցկացրել՝ հարցում կատարելով մեծահասակների շրջանում ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորություններում և Ֆրանսիայում: Հարցումների  օգնությամբ նրանք կարողացան կազմել ամենատարածված քնի առասպելների տասնյակը:

«Քնի որոշ առասպելներ բավականին անվնաս են, իսկ մյուսները ՝ լուրջ վտանգավոր», – ավելացնում է «Քալմի» համահիմնադիր Ալեքս Թյուն:

Ահա այդ տաս առասպելները, որոնց մարդիկ իրականում հավատում են և, թե ինչու են դրանք սխալ:

Քնի առասպել # 1

Հարցման մասնակիցների 56 տոկոսը կարծում է, որ մեքենայի ապակիները իջեցնելը կամ օդափոխիչը միացնելը կօգնի ձեզ արթուն մնալ մեքենա վարելիս:

Ինչու է սխալ. Այս լուծումներն անարդյունավետ են և վտանգավոր:   Փոխարենը, լավագույն տարբերակն այն կլինի որ ապահով գոտի քաշեք մեքենան և 15-ից 45 րոպեանոց  քուն մտնեք:

Քնի առասպել # 2

Հարցման մասնակիցների 48 տոկոսը կարծում է, որ քնի ընթացքում ուղեղը վերջապես հանգստանում է:

Ինչու է սխալ. Քնի ժամանակ ձեր մարմինը կարող է հանգստանալ, բայց ուղեղը մնում է ակտիվ, վերալիցքավորվում է և շարունակում է վերահսկել մարմնի գործառույթները:

Քնի առասպել # 3

Հարցման մասնակիցների 50 տոկոսը կարծում է, որ երբեք չպետք է արթնացնել լուսնոտ մարդուն:

Ինչու է սխալ. Քնկոտները կարող են իրենց վտանգի տակ դնել, ուստի նրանց արթնացնելը իրականում չափազանց կարևոր է: Մասնագետներն առաջարկում են օգնել քնկոտին վերադառնալ անկողին:

Քնի առասպել # 4

Հարցման մասնակիցների 48 տոկոսը կարծում է, որ երազ տեսնում ես միայն շատ խորը քնի ժամանակ:

Ինչու է սխալ. Քնի բոլոր փուլերում կարող եք երազ տեսնել, նշում է նյարդաբանական խանգարումների և ինսուլտի ազգային ինստիտուտը:

Այնուամենայնիվ, երազները սովորաբար ամենակենսունն են արագ քնի ժամանակ, որը տեղի է ունենում քնի ավելի թեթեւ ցիկլի ընթացքում:

Քնի առասպել # 5

Հարցման մասնակիցների 31 տոկոսը կարծում է, որ եթե դժվարանում եք քնել, ավելի լավ է մնալ անկողնում:

Ինչու է սխալ. Եթե դուք 20 րոպե փորձում եք քնել և չեք կարողանում, Քնի ազգային ասոցիացիան խորհուրդ է տալիս վեր կենալ և հանգստանալ ձեր տան մեկ այլ տարածքում: Մտածեք երաժշտություն լսելու կամ  կարդալու մասին:

Քնի առասպել # 6

Առասպել. Հարցման մասնակիցների 30 տոկոսը կարծում է, որ յուրաքանչյուրն ամեն տարի մի քանի սարդ է կուլ տալիս, երբ քնած է:

Ինչու է սխալ. Շտապենք ուրախացնել,  որ տնային սարդերը, ամենայն հավանականությամբ, վախենում են քնած մարդուց:

Քնի առասպել # 7

Հարցման մասնակիցների 21 տոկոսը կարծում է, որ հանգստյան օրերին քնելով երկար՝ կառնեք ձեր կարոտը քնից:

Ինչու է սխալ. Չնայած այս առասպելը միանգամայն տրամաբանական է թվում, մի վերջին ուսումնասիրություն, որը հրապարակվել է Current Biology-ում, պարզել է, որ հանգստյան օրերին կորցրած քունը լրացնելու փորձը չի փոխի որևէ բացասական ազդեցություն, որն առաջանում է շաբաթվա քնի պակասից:  Փոխարենը, ամենալավն այն է, որ նպատակ ունենաք հետևել քնի ռեժիմին:

Քնի առասպել # 8

Հարցման մասնակիցների 20 տոկոսը կարծում է, որ ալկոհոլը քնելուց առաջ օգնում է ավելի լավ քնել:

Ինչու է սխալ.  Քնի ազգային հիմնադրամը բացատրում է, որ քնելուց առաջ ալկոհոլ օգտագործելը կարող է մեծացնել գիշերվա ընթացքում արթնանալու թիվը, ինչն էլ իր հերթին կխանգարի առողջ քնին:

Քնի առասպել # 9

Հարցման մասնակիցների 17 տոկոսը կարծում է, որ խռմփոցը միշտ անվնաս է:

Ինչու է սխալ. Որոշ դեպքերում խռմփոցը կարող է լինել քնի լուրջ խանգարման ախտանիշ: Սա պետք է  ուշադրության արժանացնել, հատկապես եթե գիշերային խռմփոցը զուգորդվում է ցերեկային քնկոտության հետ:

Քնի առասպել # 10

Հարցման մասնակիցների 15 տոկոսը կարծում է, որ պանիր ուտելը քնելուց առաջ մեծացնում է մղձավանջների վտանգը:

Ինչու է սխալ. Ոչ միայն վկայություն չկա քնի այս անսովոր առասպելը հաստատելու համար, այլ քնելուց առաջ պանիր ուտելը կարող է օգնել ձեզ ավելի լավ քնել, քանի որ այն պարունակում է տրիպտոֆան:

Հրապարակման ներկայացրեց՝ Ալլա Անախասյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Քնի մասին 10 առասպելներ, որոնց մարդիկ իրականում հավատում են: Եվ թե ինչու են դրանք սխալ
Երբեք մի վախեցեք ասել մարդկանց այս 10 պարզ արտահայտությունները