Պրոյեկտային թեստերը լավ են նրանով, որ թույլ են տալիս արագ և բավական մեծ ճշգրտությամբ հասկանալ մարդու ներքնաշխարհը։
Առաջարկում ենք Ձեզ անցնել հետաքրքիր մի ԹԵՍՏ, որը կառուցված է նույն սկզբունքով, ինչ հանրաճանաչ Ռորշախի թեստը։ Այն թույլ կտա հասկանալ, թե ներկա պահին ինչով է զբաղված Ձեր միտքը։
Ուշադիր նայեք այս նկարին։ Ի՞նչ տեսաք առաջին հերթին.
Մեկնաբանություն
Կախված Ձեր էմոցիոնալ վիճակից, դուք կարող եք անմիջապես նկատել նկարի որոշակի հատվածը։
1. Տղամարդ և կին
Եթե առաջինը նկատեցիք զույգին, որոնք նայում են միմյանց, ապա ամենայն հավանականությամբ Ձեզ այժմ հուզում է միջանձնային հարաբերությունների ինչ-որ իրավիճակ։ Եվ խոսքը գնում է ոչ միայն սիրային հարաբերությունների մասին։ Դուք կարող եք մտածել մտերիմների, կոլեգաների կամ ընկերների մասին։
Ձեր ուշադրությունը այժմ ուղղված է դեպի արտաքին աշխարհ։ Դուք բաց եք մարդկանց և փոխադարձության կարիք ունեք։
2. Վառվող մոմ
Առաջինը նկատեցիք վառվող մո՞մ։ Դա կարող է վկայել այն մասին, որ Ձեր ուշադրությունը այժմ կենտրոնացած է դեպի ներս։
Դուք գտնվում եք հոգևոր ինքնակատարելագործման շատ կարևոր փուլում։ Հենց այդ պատճառով Ձեզ ավելի շատ հուզում է ոչ թե այն, թե ինչ է տեղի ունենում շրջապատող աշխարհում, այլ Ձեր ներսում, Ձեր հոգում։ Մի փոքր համբերություն։
Դուք անպայման կգտնեք Ձեզ հուզող հարցի պատասխանը, իսկ դրանում կօգնի Ձեզ՝ Ձեր ինտուիցիան։