Անձնային ԹԵՍՏ. Ընտրեք պաղպաղակը և բացահայտեք Ձեր իրական «ԵՍ»-ը։
Պաղպաղակ 1
Ստեղծագործ հանճար եք։ Ի համեմատ միջին վիճակագրական մարդու՝ ունեք հումորի զարմանալի զգացում: Ինտուիցիան և երևակայությունը լավ են զարգացած: Հրաշալի տեսողական հիշողություն և այլ բազմաթիվ տաղանդներ ունեք: Կարող եք հաջողության հասնել կարիերայում, որը հնարավորություն է տալիս ազատ մտածել:
Պաղպաղակ 2
Հավատարիմ ընկեր եք: Ցանկացած իրավիճակում նպատակ ունեք կյանքն ավելի լավը դարձնել: Միշտ սիրո կարիք ունեք, «հետապնդում եք» երջանկությանը: Չեք ցանկանում քչով բավարարվել:
Պաղպաղակ 3
Կարեկցող եք: Երբ մարդկանց մեծ մասն անհանգստանում է միայն սեփական խնդիրների պատճառով, ժամանակ եք հատկացնում մարդկանց նկատմամբ հոգ տանելու, նրանց լսելու համար: Մարդիկ կարող են դիմել ձեզ՝ իմաստուն խորհուրդ ստանալու համար, ինչն իսկապես շատ են գնահատում:
Պաղպաղակ 4
Գրավիչ եք, շատերն են ձգտում շփվել ձեզ հետ: Հումորի լավ զգացում ունեք, բաց եք, կարողանում եք մարդկանց ստիպել իրենց լավ զգալ ձեր ներկայությամբ: Բայց եթե փչացնեն ձեր տրամադրությունը, կարող եք կոպիտ ու վրեժխնդիր լինել:
Պաղպաղակ 5
Թեև բավական գրավիչ եք, սիրում եք ժամանակը միայնակ անցկացնել, քանի որ ամաչկոտ եք: Ազնիվ եք, առատաձեռն, կարեկցող, ով գերադասում է սերը, խաղաղությունն ու հանգստությունը: Զգայուն եք մարդկանց զգացմունքների նկատմամբ և կարող եք նյարդայնանալ, երբ նրանք շարունակում են անել այն, ինչ վնասում է ձեզ:
Պաղպաղակ 6
Անկեղծ եք: Մարդիկ հաճախ են ձեզ դիմում խորհուրդ տանալու համար: Դառը ճշմարտությունը գերադասում եք քաղցր ստից: Գիտեք, որ միայն ճշմարտությունը կարող է ձեզ ազատություն պարգևել:
Պաղպաղակ 7
Բարի եք, համբերատար, սիրում եք սովորեցնել մարդկանց: Ուշադիր եղեք և վերջապես կնկատեք մարդուն, ում իսկապես կսիրեք:
Պաղպաղակ 8
Բարի եք, կարեկցող, ուրախանում եք՝ մարդկանց հետ կիսելով այն, ինչ ունեք: Իդեալիստ եք, մարդիկ հաճախ ձեզ համեմատում են բաց գրքի հետ: