Այս կանխատեսումը նախատեսված է նրանց համար, ովքեր անհանգստանում են՝ կիրականանա՞ արդյոք նվիրական ցանկությունը, թե՞ ոչ:
Այժմ թուլացեք, փակեք աչքերը և հաշվեք մինչև 10-ը: Մտքում ձևակերպեք ձեր հարցը այնպես, որ հնարավոր լինի տալ դրական կամ բացասական պատասխան:
Չորս քարտերից պետք է ընտրել 1-ը: Համարակալումը ձախից աջ, ըստ հերթականության՝ 1, 2, 3, 4:
Քարտ 1
Քարտը խորհրդանշում է հարուստ ներաշխարհ: Իրադարձությունները, որոնք խորհրդանշում է այս քարտը, շատ բարենպաստ են: Ձեր երազանքի համար քարտը շատ դրական է:
Պատասխանը` այո:
Քարտ 2
Քարտի նշանակությունը լույսն ու ուրախությունն են, լավ առողջությունը և նպատակներին հասնելը: Բոլոր ջանքերը կլինեն արդյունավետ:
Պատասխանը` այո:
Քարտ 3
Սա բավականին բարդ քարտ է: Տրամադրության փոփոխություն: Դուք կարող եք տրվել ձեր զգացմունքներին, երազել անհնարինի մասին, բայց շարունակում եք հավատալ ձեր գործողություններին, և ուրիշների կարծիքը ձեզ չի հետաքրքրում:
Քարտը խոսում է այն մասին, որ չի կարելի հանձնվել ու արագացնել դեպքերը` հարցը լուծելու համար:
Պատասխանը` այո:
Քարտ 4
Դուք ուզում եք խնդիրները լուծել հին ձևերով: Խորամանկություն, որ կարող է ձախողում բերել: Մի փորձեք խուսափել կոնֆլիկտից խորամանկորեն: Իմպուլսիվ և շտապ որոշումը նպատակին չի հասցնի:
Պատասխանը` ոչ: