fbpx

25 նշան այն բանի, որ տղամարդը ձեզ իրոք հարգում է

Հարգանքը՝ երկար և ամուր հարաբերությունների կարևոր գրավականներից մեկն է: Իսկ եթե դուք դեռ կասկածում եք ձեր զուգընկերոջ մտադրությունների  և ձեր հանդեպ վերաբերմունքի վրա՝ առաջարկում ենք 25 նշան այն բանի, որ տղամարդը ձեզ իրոք հարգում է:

1. Այն, թե ինչպես է նա ներկայացնում ձեզ իր ընկերների և հարազատների հետ ծանոթացնելիս՝ ամեն անգամ ձեզ ստիպում է կարմրել, որովհետև նա չափազանցեցնում է ձեր տաղանդներն ու առավելությունները:

2. Երբ ընկերական շրջապատում էնտուզիազմով և բուռն կերպով արտահայտում եք ձեր կարծիքը՝ դա նրան գրավում է: Դուք նույնիսկ կարող եք որսալ նրա հետաքրքրված հայացքը դեպի ձեզ, քանի դեռ նա ժպիտով կհետևի, թե ինչպես եք դուք փորձում պնդել ձեր տեսակետը:

3. Նա խորհրդով դիմում է ձեզ այնպիսի հարցերի շուրջ, որոնցից դուք ավելի շատ եք տեղեկացված: Նրան անկեղծ դուր է գալիս ձեր մասին նոր բան իմանալը:

4. Եթե նա նույնիսկ իրեն համարում է որևէ ոլորտի գիտակ, նա երբեք իրեն ավելի բարձր չի դասի և երբեք ձեր հանդեպ գոռոզամիտ չի լինի: Համենային դեպս, նա միշտ հպարտ է, որ կիսվում է ձեզ հետ իր գիտելիքներով:

5. Երբ ինչ-ինչ պրոբլեմներ են առաջանում ձեր կյանքում, և այդ պատճառով դուք ձեզ ցրված եք պահում՝ նա դա գրավիչ է համարում, այլ ոչ թե թուլության դրսևորում:

6. Երբ նա երբևէ կապացուցի ձեր ճշմարտացիությունը, նա դա մեծ ձեռքբերում կհամարի, քանի որ իրականում նա իրեն խոստովանում է, որ ամեն դեպքում՝ 75%-ով դուք ճշմարտացի եք:

7. Նա ձեզ կմղի դեպի ձեր նպատակներ և ամբիցիաների իրագործում, որովհետև նա հավատում է ձեզ:

8. Անկողնում նա միշտ փորձում է հաճույք պատճառել ձեզ՝ չկենտրոնանալով միայն իր վրա: Նա չի վախենում փորձարկել նոր դիրքեր, որոնք ավելի մեծ հաճույք են պատճառում կնոջը:

9. Նա խանդի խայթոց կապրի, եթե օգնությամբ դիմեք մեկ այլ տղամարդու՝ լինի դա հին ընկեր, թե կոլեգա աշխատավայրում: Ոչ այն պատճառով, որ չի վստահում ձեզ, այլ այն պատճառով, որ գիտի, թե որքան հրաշալի եք դուք, և միշտ մի փոքր վախենում է ձեզ կորցնելուց:

10. Այն հազվադեպ դեպքերում, երբ նրան դուր չի գալիս ձեր հագուկապը, նա կկարողանա դա ձեզ հաղորդել չափազանց նրբանկատորեն: Նա նույնիսկ դա հաճոյախոսության կվերածի ասելով նմանատիպ մի բան. «Այս հագուստը ամբողջովին չի բացահայտում քո անսահման սեքսուալությունը»:

11. Նա չի վախենում օգտագործել գերադրական աստիճան իր հաճոյախոսություններում: Նրա շուրթերից հաճախ կարող եք լսել այսպիսի արտահայտություններ. «ամենահրաշալի», «ամենախելացի», «ամենագեղեցիկ»:

12. Ժամանակ առ ժամանակ նա իր խոսքն ավարտում է նմանատիպ արտահայտությամբ. «դու ինձ համար՝ մի ամբողջ աշխարհ ես», իսկ երբ նա ձեր մասին գրում է սոցիալական ցանցերում, երբեմն օգտագործում է այնպիսի հեշթեգեր, որոնք կարող են նույնիսկ ձեզ ամաչեցնել: Օրինակ՝ #իմկյանք կամ #չքնաղս:

13. Նա միշտ կփորձի օգնել ձեզ ընթացիկ գործերում կամ նախագծերում՝ անկախ այն բանից դրանք կլինեն հոգնեցնող, թե ոչ:

14. Նա հետաքրքրվում է տարբեր բաներին վերաբերվող ձեր կարծիքով՝ զգեստապահարան, քաղաքականություն, կարիերա և այլն:

15. Նա չի վախենում ասել իր կարծիքը՝ անկախ այն բանից դա համընկնում է ձերի հետ, թե ոչ: Որովհետև գիտի, որ դա կբերի կառուցողական երկխոսության, այլ ոչ թե վեճի:

16. Չնայած նա հույս ունի, որ կլինի լսված, նա չի սպասում, որ դուք կփոխեք ձեր տեսակետը, միայն եթե իրոք չհամոզի ձեզ իր ճշմարտացիությունը: Որովհետև նա իրոք գնահատում է ձեր կարծիքը:

17. Նա կիսվում է ձեզ հետ հղումներով, հոդվածներով, որոնք ձեզ հետաքրքիր կլինեն՝ այնպիսի բաների մասին, որոնք նախքան ձեզ հանդիպելը նրան երբևէ չի հետաքրքրել:

18. Նա մնում է ձեր համար մեկ երկրպագուն, այնպես, ինչպես իր համար մեկ երկրպագուհի համարում է ձեզ:

19. Ամեն անգամ, երբ ինչ-որ բան գցում է ձեր տրամադրությունը կամ նյարդայնացնում է, նա գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի օգնի լուծել պրոբլեմները, նույնիսկ եթե դրանք նրան ոչ մի կերպ չեն դիպչում:

20. Նույնիսկ եթե վեճի ժամանակ, տաքացած որևէ կոպիտ և վիրավորական բան ասեք, նա չի փոխի կարծիքը ձեր մասին: Նա հասկանում է, որ այդպիսի պահերին նա նույնպես կարող է հիմարություն ասել ձեզ:

21. Եթե նա երևէ ձեզ ցավ պատճառի, նա ամենայն լրջությամբ կվերաբերվի ձեր զգացմունքներին: Նա անկեղծ կփորձի ներողություն խնդրել և փորձել հետագայում չկրկնել նմանատիպ սխալ:

22. Նա չի վախենում ապավինել ձեզ հիվանդության ժամանակ կամ եթե շատ է հոգնել և կարիք ունի հոգատարության և խնամքի:

23. Նա պատրաստ է նույնքան ժամանակ անցկացնել ձեր ընկերների հետ, որքան իր ընկերների հետ: Նաև նա կփորձի հնարավորության դեպքում միաձուլել այդ երկու ընկերական շրջապատը:

24. Նա կձգտի իր հետ վերցնել ձեզ տարբեր միջոցառումներին, նույնիսկ եթե այնտեղ միակը կլինի, ով եկել է իր զուգընկերուհու հետ:

25. Եթե նա ստիպված է մասնակցել որևէ միջոցառման առանց ձեզ, նա անպայման կգրի ձեզ այն մասին, թե որքան կցանկանար, որպեսզի դուք լինեիք հիմա նրա կողքին: Որովհետև նրա համար իրոք հաճելի է, երբ դուք իր կողքին եք:

Աղջիկներ, իսկ այս կետերից շատերի՞ն են համապատասխանում ձեր ընկերը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
25 նշան այն բանի, որ տղամարդը ձեզ իրոք հարգում է
System of a Down-ի համերգը Երևանում (ամբողջական տեսանյութ)