
Հարգելի «բնապահպան ակտիվիստներ». Որ պայքարում եք Թեղուտի համար իմ կողմից միանգամայն հասկանալի և ընդունելի է: Լավ ե՛ք անում: Սակայն ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ և ընդունել Ձեր պայքարի որոշ մեթոդները, որոնք ինքնին հակաբնապահպանական են:
Մասնավորապես խոսքը վերաբերվում է Մայր բուհի՝ Երևանի Պետական Համալսարանի պատերին չջնջվող ներկով «Դեպի թեղուտ» գրառումներին:
Կո՛չ եմ անում Ձեզ, նախքան Թեղուտին հասնելը, մաքրեք մեր քաղաքին հասցրած Ձեր վնասները, նոր անցեք Թեղուտին:
Մի՛ մխտռեք մեր ճարտարապետական արժեք ներկայացնող և ընդհանրապես մեր քաղաքի շենքերն ու անցումները…
Կից ներկայացնում եմ ԵՊՀ-ի և ԵՊՀ տանող գետնանցման մխտռված պատերը՝ մեր «հարգելի բնապահպանների» կոմից և ոչ միայն նրանց:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: