Այսօր, փետրվարի 21-ին, The Loft-ում տեղի ունեցավ TECH.AM կայքի շնորհանդեսը, որին մասնակցում էին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայտնի մասնագետներ և ոլորտով մտահոգ և հետաքրքրվեող բազմաթիվ մարդիկ։
ՏՏ ոլորտը, Հայաստանի Հանրապետությունում հռչակվել է, որպես գերակա ճյուղ՝ դեռևս 2000 թվականից։ Սակայն ոլորտի հաջողություններին և ձեռբերումներին, հայկական մեդիա դաշտի անդրադարձ, մեղմ ասած, չի իրականացվում պատշաճ կերպով:
Բարձր տեխնոլոգիաները ունեն վարակիչ հատկություն, մարդիկ հետաքրքրվում են նոր տեխնոլոգիաներով՝ անկախ տարիքից ու սեռից: Ստեղծելով հետաքրքիր բովանդակություն մենք կարող ենք երաշխավորել, որ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա մի քանի անգամ:
Հենց այս պատճառով, X-Tech ընկերությունն ու MediaMag.am-ը որոշեցին ստեղծել միացյալ մի նախագիծ` TECH.am, որի բուն առաքելությունն է լրացնել այդ բացը, դառնալով նոր հարթակ հայատառ, որակյալ բովանդակություն ստանալու համար:
TECH.AM-ը ՏՏ և բարձր տեխնոլոգիաներին անդրադարձող լրատվական և տեղեկատվական կայք է։
Այն կանդրադառնա ոլորտի խնդիրներին թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում և թե՛ առհասարակ՝ աշխարհում։ Կլուսաբանի ՏՏ-ին և բարձր տեխնոլոգիաներին վերաբերող կարևորագույն միջոցառումները՝ նաև ուղիղ եթերով։ Կանդրադառնա հայ ծրագրավորողների և ՏՏ մասնագետների հաջողություններին և ձեռքբերումներին։ Կներկայացնի սարքերի և հավելվածների տեսաանդրադարձներ և այլն։
Բացի դրանից, Tech.am-ը հանդիսանում է բաց հարթակ, որտեղ այս ոլորտի հետ առնչվող մասնագետները, կարող են իրենց ՏՏ և բարձր տեխնոլոգիաներին վերաբերող յուրաքանչյուր նյութ, խմբագրականը անցնելուց հետո՝ հրապարակել։
Այն բաց հարթակ է նաև յուրաքանչյուր ՏՏ ընկերության և ոլորտին առնչվող բոլոր լրագրողների և բլոգերների համար։
Tech.am-ը պատրաստ է համագործակցել Հայաստանի ՏՏ-ով հետաքրքրվող և մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու հետ։
Մեկ խոսքով՝ Tech.am-ը այն դուռն է, որը ճանապարհ է բացում դեպի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների աշխարհ։