fbpx

Զմրուխտը կուժեղացնի Ձեր էներգիան, իսկ շափուղյայից ավելի լավ է հեռու մնալ։ Ահա թե ինչպես են թանկարժեք քարերը ազդում մարդու վրա

Ճիշտ ընտրված զարդերը՝ դա միայն հաջողված կերպարը չէ։ Իրականում յուրաքանչյուր թանկարժեք քար օժտված է յուրահատուկ էներգետիկայով։ Նրանց օգնությամբ հնարավոր է ուժեղացնել անձնական որակներն ու ինտուիցիան, իսկ ահա եթե երկար կրել «ոչ քո քարը»՝ կարող եք վնասել ինքներդ ձեզ։ Ահա թե ինչ է պետք իմանալ՝ զարդեր ընտրելուց.

Ինչպե՞ս ճիշտ ընտրել զարդերը

Եթե դուք զարդեր եք գնում ոսկերչական խանութից՝ առաջին հերթին թուլացեք և վստահեք ձեր ինտուիցիային, փորձեք զգալ յուրաքանչյուր քար։ Մի շտապեք անմիջապես գնումներ կատարել՝ ավելի լավ կլինի «քնել» այդ մտքով, իսկ հաջորդ օրը ստուգել՝ արդյո՞ք ընտրված քարը նույնքան ուժեղ և հաճելի զգացողություններ է առաջացնում։

Գոյություն ունի կարծիք, որ քար-թալիսմանները սկսում են աշխատել ոչ միանգամից, այլ 2-3 տարի հետո։ Այդ պատճառով զինվեք համբերությամբ։ Իսկ եթե քարը ժառանգություն եք ստացել կամ չգիտեք դրա պատմությունը՝ այն հարկավոր է մաքրել։ Մի քանի րոպեով իջեցրեք քարը ջրի մեջ՝ դա կմաքրի այն հին ինֆորմացիայից, որը «նստել է» քարի վրա տարիների ընթացքում։ Իսկ ավելի լավ կլինի քարը տանել բնության գիրկ՝ անտառ կամ որևէ գետի ափ։ Դա նույնպես կմաքրի քարը և կլիցքավորի դրական էներգիայով։

Երբեք մի գնեք վնասված քարեր։ Քարի վրայի մեծ ճեղքը կամ ճաքը կարող է լինել այն պատճառով, որ նրա մեջ հավաքվել է չափից շատ բացասական էներգիա։

Ինչպե՞ս ընտրել քարը ըստ ծննդյան ամսի

Հունվարին ծնվածներին ավելի շատ համապատասխանում է լեռնային բյուրեղապակին և հակինթը, փետրվարին՝ շափուղյա և ապատիտ։ Եթե դուք ծնվել եք մարտին, ձեր քարերն են՝ հասպիսը և մարջանը։ Ապրիլին ծնված մարդկանց կերջանկացնի ցարնելիան և քրիզոլիտը, մայիսին ծնվածներին՝ ագաթը և կապույտ տոպազը։ Զմրուխտն ու մալաքիտը կուժեղացնեն հունիսին ծնված մարդկանց էներգիան, սուտակն ու նռնաքարը՝ հուլիսին ծնվածների քարն է։ Օգոստոսին ծնվածները կգնահատեն սաթի և ադամանդի ուժը, իսկ նրանք, ովքեր ծնվել են սեպտեմբերին՝ պետք է ընտրեն կատվի աչքերը։ Հոկտեմբերը՝ ադամանդի և տուրմալինի ամիսն է, նոյեմբերը՝ լաբրադոնիտի և չարոիտի։ Իսկ նրանց, ով ծնվել է ձմռան առաջին ամիսը, կհամապատասխանի՝ ագաթն ու սադափը։

Ինչպե՞ս ընտրել քարը բարենպաստ գործողության համար

  • Նռնաքարը բարելավում է արյան շրջանառությունը և ընդհանուր առողջությունը։
  • Տոպազը գեղեցկության, ազատության և ուժեղ բնավորության քարն է։
  • Քրիզոլիտը պտղաբերության, սիրո և կանացի ուժի քարն է։
  • Մարգարիտը բուժում և բարենպաստ է ազդում հոգեկանի վրա։
  • Ցիտրինը բարելավում է ինտուիցիան՝ մանավանդ սիրո գործերում։
  • Սուտակը հավատարմության քարն է նաև համայիլ հարազատների և մտերիմների համար։
  • Օնիքսը էներգետիկորեն ամենաուժեղ հանքաքարն է։ Այն պաշտպանում է աչքից և տիրոջը լցնում հոգու ուժով։
  • Շափուղյան համապատասխանում է միայն բյուրեղյա մաքրության հոգու տեր մարդկանց։ Այն տանել չի կարողանում վատ մտքեր՝ վերաուղղելով դրանք տիրոջ վրա։
  • Հեմատիտը բացահայտում է մարդու բնավորության թույլ կողմերը, այդ պատճառով այն նույնպես համապատասխանում է միայն պարկեշտ մարդկանց։
  • Զմրուխտը կազատի տիրոջը դեպրեսիաներից և տաղտկությունից, օրգանիզմը տոնուսի կբերի։

Դե ի՞նչ, կարծես թե թանկարժեք քարերը՝ իրոք դժվարությունների դարման են։ Բայց դա չի նշանակում, որ դուք պետք է ամբողջ ձեր գումարը ծախսեք, որպեսզի ունենաք ներկայացված ամբողջ հավաքածուն։ Քարերը շատ խանդոտ են։ Այդ պատճառով ավելի լավ է որպես թալիսման ընտրել մեկ քար և լինել նրան հավատարիմ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Զմրուխտը կուժեղացնի Ձեր էներգիան, իսկ շափուղյայից ավելի լավ է հեռու մնալ։ Ահա թե ինչպես են թանկարժեք քարերը ազդում մարդու վրա
Պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Dream»