fbpx

Կանանց 8 տեսակ, որոնք վանում են տղամարդկանց

Ասում են՝ չկա տգեղ կին: Երևի ճիշտ են ասում, բայց կան որոշակի տեսակի կանայք, որոնք ուղղակիորեն վանում են տղամարդկանց: Եկեք տեսնենք որոնք են այդ կանայք և ինչ պատճառով են տղամարդիկ խուսափում նրանցից:

1. Չափազանց բաց հագուստ

Ցուցադրելով մարմինը՝ մենք գրավում ենք նրանց, ում պետք է հենց մարմինը, նրանց, ովքեր ցանկանում են վայելել մարմինը և առանձնապես պատասխանատվություն չկրել: Դուք կարող եք լինել շատ գեղեցիկ, բայց նաև՝ խելացի ու հետաքրքիր: Բայց տղամարդը ձեր խորությունը չի նկատի: Նա միայն կնայի ձեր լանջաբացվածքից ներս և հայացքով կուղեկցի սուպեր նեղ ջինսի մեջ պարփակված ձեր հետույքը: Սկզբում դա կարող է ձեզ հաճելի լինել: Իսկ հետո՞: Ո՞րն է ձեր վերջնական նպատակը: Ինչպիսի՞ մարդու եք դուք ուզում ձեր կողքին ունենալ: Նրա՞ն, ում միայն հետաքրքրում է երիտասարդ ու գեղեցիկ մարմինը: Իսկ ի՞նչ կլինի, եթե դուք հղիանաք և ծննդաբերությունից հետո գիրանաք: Ամեն դեպքում, մեր մարմինները ծերանում են, իսկ այդ դեպքում ի՞նչ է լինելու:

2. Արտաքինը նշանակություն չունի

Այդպես է ենթադրում կանանց մյուս կատեգորիան, ովքեր ցանկանում են ամուսնանալ, բայց այնպես են պահում իրենց, կարծես արդեն քսան տարի է՝ ամուսնացած են: Տձև ու գորշ հագուստ, գորշ դեմք, ոչ մի զարդ, խամրած հայացք: Ո՞ւմ կարող է դա գրավել: Նրանք հավատում են, որ կգայթակղեն արքայազնի, որն էլ իրենց կվերածի արքայադստեր: Իրականում կարող են և ոչ մեկի չգայթակղել, քանի որ ցանկացած տղամարդու համար կարևոր է կանացի գեղեցկությունը՝ նրա անձնական ընկալմամբ: Կարող են գայթակղել չափազանց ցածր ինքնագնահատականով ինչ-որ մեկին:

3. Գոռոզ տեսք

Շատ հաջողակ և գեղեցիկ կանայք վանում են հենց դրա համար: Նրանք տղամարդկանց նայում են վերևից ներքև և գնահատում: Դատավճիռ են կայացնում յուրաքանչյուրի վերաբերյալ՝ «պիտանի չէ»: Նրանք երազում են գտնել նրան, ով ոչ միայն «պիտանի» կլինի, այլև բազմաթիվ արգելքների միջով կանցնի: Հնարավոր է և այդպիսի մեկը գտնվի, բայց ավելի շուտ՝ ոչ: Քանի որ տղամարդուն ոչ մատչելի կին է պետք, ոչ էլ կին-ամրոց:

4. Ցուցանակ՝ «ցանկանում եմ ամուսնանալ»

Այդպիսի կանանց տղամարդիկ շրջանցում են, քանի որ նրանք շատ կպչուն են: Նրանք սևեռուն միտք ունեն և ամեն կերպ փորձում են իրականացնել այն: Կապ չունի՝ տղամարդը ցանկանում է, թե ոչ, բայց նա արդեն իր մտքում նրա հետ ամուսնացել է, և հիմա տղամարդը նրան պարտք է: Անգամ եթե տղամարդը ուղղակի նրա կողքին ընդամենը հերթի մեջ է կանգնած և անգամ եթե նրա հետ ծանոթ էլ չէ: Տղամարդիկ այդպիսի կանանց զգում են և շրջանցում:

5. Տեսակի ծրագիր

Ոմանց դեմքին ուղղակի գրված է՝ «փնտրում եմ իմ սիրելի հարբեցողին» կամ՝ «շտապ տնային բռնակալ է պետք»: Նրանցից յուրաքնչյուրը դրա համար իր սեփական պատճառներն ունի: և այդ ցուցանակն ավելի հաճախ տեսանելի է ուրիշներին, քան հենց իրեն՝ կրողին: Նա վստահ է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, որ հոր խնդիրներն իր վրա չեն ազդել և որ ամեն ինչ պատահական է: Բայց ոչ: Ամեն անգամ, երբ տղամարդուն փրկելու հնարավորություն կա, նա դա անում է մեծ եռանդով և քաշում է դեպի իրեն, հետո սկսում է նրա վրա զայրանալ, իսկ հետո դառնում է նրա զոհը: Հանրահայտ զոհ-փրկիչ-պատժիչ եռանկյունին գործում է:

6. Ինձ երջանիկ դարձրու

Ցուցանակի ևս մեկ տեսակ է աղջկա դեմքին: Նրանք առանց տղամարդու կորած են, միայնակ են, նրանց իրենց հետ անտանելի դժվար է, անհետաքրքիր է: Նրանք կարծում են՝ ամուսնությունն ամեն ինչի համադարմանն է: Տղամարդիկ չեն սիրում կապ ունենալ ի սկզբանե դժբախտ կանանց հետ: Նրանք պարզապես գայթակղիչ չեն կարող լինել:

7. Պահանջվում է երկրորդ կես

Առասպելը, որ յուրաքանչյուրս ինչ-որ տեղ մեր կեսն ունենք, կործանարար է: Այդ պատճառով էլ մենք առանց մեր երկրորդ կեսի մեզ ոչ լիարժեք ենք զգում, ու այդպես շատ երկար հնարավոր է փնտրել առասպելական երկրորդ կեսին: Իսկ իդեալներ չկան: Կա պարզապես նա, ով մեզ համապատասխան է հիմա և այստեղ:

8. Ինձ ոչ ոք պետք չէ

Երբեմն նաև նման ցուցանակ է հայտնվում կանանց դեմքին, երբ նա կարող է անձամբ և սեփական ուժերով ամեն ինչ անել: Իրենից գոհ դեմքով կարտոֆիլի ծանր պայուսակ է տանում, ու ոչ ոք չի համարձակվում նրան օգնություն առաջարկել, քանի որ նա դրան չի սպասում և չի խնդրում: Իսկ տղամարդիկ նախընտրում են գնալ այնտեղ, որտեղ նրանց ուրախ են դիմավորել:

Կարևոր է ամեն ինչ՝ որտեղ եք դուք ծանոթություն փնտրում և ինչպես, նաև՝ ինչ հոգեվիճակով և տրամադրությամբ եք փնտրում, ինչպես եք ձեզ զգում և ինչ արդյունք եք ակնկալում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Կանանց 8 տեսակ, որոնք վանում են տղամարդկանց
«Արգելվում է ապրել». Հնդկաստանում «սպիտակ» այրիների ողբերգական ճակատագիրը