fbpx

Արգելքներ Դուբայում, որոնք տարօրինակ են թվում. դուք երբեք չէիք մտածի այս մասին

ԱՄԷ-ում չի կարելի լուսանկարել ամեն ինչ անխտիր:

Միացյալ Արաբական Էմիրությունները պետություն է, որտեղ աշխարհիկ օրենսդրությանը զուգահեռ գոյություն ունեն իսլամի ազդեցությամբ ձևավորված նորմեր։ Մասնավորապես, տեղի բնակչությունը հետևում է կանոնների, որոնք հիմնված են մուսուլմանական սուրբ տեքստերի՝ Ղուրանի և Սուննայի վրա։ Այդ կանոնները ենթադրում են հարգանք կրոնական առաջնորդների և ընդհանուր առմամբ իսլամի նկատմամբ, ինչպես նաև համեստության, զսպվածության և հասարակական վայրերում միմյանց հանդեպ հարգալից վերաբերմունքի պահպանում։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

ԱՄԷ-ի խոշորագույն քաղաքը Դուբայն է, որը կարելի է անվանել զբոսաշրջային մարգարիտ, քանի որ այնտեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր շինությունը՝ Բուրջ Խալիֆա երկնաքերը։ Եթե ցանկանում եք տեսնել աշխարհի այս ժամանակակից հրաշալիքը, ապա պետք է իմանաք, թե ինչ է արգելվում անել Դուբայում, ինչպես ճիշտ պահել ձեզ, ինչպես հագնվել և ինչն առհասարակ չի կարելի վերցնել ձեզ հետ։ Որոշ կանոններ կարող են տարօրինակ թվալ, սակայն դրանք խախտելու դեպքում կարելի է նախազգուշում կամ տուգանք ստանալ։ Բացառիկ դեպքերում՝ եթե իրավախախտումը ծանր է եղել, մարդուն կարող են արտաքսել (դեպորտացիայի ենթարկել)։

Ի՞նչ չի կարելի տանել Դուբայ

Սա այն առարկաների ցանկն է, որոնք արգելված է ներմուծել երկիր։ Բացի թմրանյութերից, զենքից և կեղծ դրամներից, ցուցակում ներառված են նաև.

  • Գիշատիչ թռչուններ:
  • Փղոսկր և դրանից պատրաստված իրեր:
  • 18+ տեսարաններով կամ բռնություն պարունակող նյութեր, փաստեր, որոնք վիրավորում են իսլամը կամ պարունակում են քննադատություն ԱՄԷ իշխանությունների հասցեին:
  • Գրքեր, լուսանկարներ, նկարներ, տպագիր հրապարակումներ, քանդակներ, ամսագրեր, որոնք հակասում են իսլամի նորմերին և վիրավորում են մուսուլմաններին:
  • Դրամական միջոցների պատճեններ:
  • Դեղամիջոցներ, որոնց բաղադրության մեջ կան հոգեմետ նյութեր՝ առանց համապատասխան թույլտվության/դեղատոմսի:

Ընթերցելով այս ցանկը՝ կարելի է հասկանալ, որ Դուբայում օրենքները զբոսաշրջիկների համար բավականին խիստ են, մասնավորապես՝ հանրության մեջ դրսևորվելու առումով։

Ի՞նչ չի կարելի կանանց և տղամարդկանց ԱՄԷ-ում

Ո՛չ կին, ո՛չ տղամարդ զբոսաշրջիկներին Դուբայում պարտադիր չէ կրել մուսուլմանների համար ավանդական հագուստ, սակայն ցանկալի է հագնվել այնպես, որ մարմնի մեծ մասը ծածկված լինի։

Ահա թե ինչ է արգելվում կանանց ԱՄԷ-ում.

  • Չարժե կրել կարճ կիսաշրջազգեստներ (մինի), թափանցիկ զգեստներ, խորը բացվածքով (դեկոլտե) հագուստ։
  • Չի կարելի հագնել հագուստ՝ հակամուսուլմանական կամ մարտահրավեր նետող բնույթի գրություններով։
  • ԱՄԷ կրոնական օրենքները կին զբոսաշրջիկների համար նախատեսում են համեստության կանոններ․ լողափին չի կարելի լինել կրծքավանդակը բաց (թոփլես), իսկ լողազգեստ կրել թույլատրվում է միայն ակվապարկի կամ լողափի գոտում, ինչպես նաև հյուրանոցների լողավազաններում։

ԱՄԷ կառավարության պաշտոնական հարթակում ընդգծվում է, որ հասարակական վայրերում կտրականապես արգելված է մերկացման ցանկացած ձև։

Մզկիթ այցելելիս կանանց խնդրում են հարգել մուսուլմանական ավանդույթները և ծածկել գլուխը, օրինակ՝ գլխաշոր կրել։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Կարդացեք նաև՝ Ի՞նչ է արգելված անել Ամերիկայում։ ԱՄՆ-ի 13 անհեթեթ օրենքները

Կարելի՞ է արդյոք շորտեր հագնել Դուբայում

ԱՄԷ-ում շորտեր կրելու խիստ արգելք չկա։ Սակայն, ընդհանուր առմամբ, տեղի բնակչությունը շատ պահպանողական է, կրում է ավանդական հագուստ, որը ծածկում է մարմնի մեծ մասը, ուստի զբոսաշրջիկներից ակնկալում են զսպվածություն հագուստի հարցում։

Զբոսաշրջային գոտիներում կարելի է քայլել շորտերով և շապիկներով, իսկ մշակութային վայրեր, մզկիթներ և կառավարական կառույցներ այցելելիս ավելի լավ է նախապատվությունը տալ երկար տաբատներին։

Երկրի կառավարությունում ընդգծել են, որ զբոսաշրջիկների համար՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, կարող է հարմարավետ լինել ազատ հագուստը, որը փակում է ոտքերը, ձեռքերը և ուսերը։

Ինչը կտրականապես չի կարելի անել Դուբայում, դա աղմկոտ անկարգություններ սարքելն է, հայհոյելը, ցանկացած եղանակով ԱՄԷ-ի, նրա առաջնորդների կամ իսլամի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը։ Կառավարության տվյալներով՝ նման խախտումների համար հնարավոր են իրավական խնդիրներ և դեպորտացիա։

Բացի այդ, այս երկրում հանրության ներկայությամբ ցանկալի է միայն նվազագույնս դրսևորել զգացմունքները, այսինքն՝ ձեռք ձեռքի բռնած քայլել կարելի է, բայց ավելի լավ է հրաժարվել գրկախառնություններից կամ համբույրներից։

Ի՞նչ է արգելվում անել զբոսաշրջիկներին Դուբայում

Զբոսաշրջիկները հաճախ լուսանկարում են ամեն ինչ անխտիր, իսկ ԱՄԷ-ում այդպես վարվել չի կարելի, քանի որ լուսանկարների վերաբերյալ կան մի քանի արգելքներ։

  • Չի կարելի նկարահանել որոշ կառավարական շենքեր։
  • Բացի այդ, լուսանկարում չպետք է հայտնվեն ռազմական օբյեկտներ։
  • Արգելված է նաև մարդկանց նկարահանումը՝ առանց նրանց թույլտվության։

Որոշ զբոսաշրջիկներ փորձում են պարզել, թե ինչու Դուբայում չի կարելի նկարահանել անձրևը, բայց իրականում դա առասպել է։ Տեղումները նկարահանելու արգելք չկա, սակայն ԱՄԷ-ում չի կարելի հետևել ինքնաթիռներին՝ լուսանկարել դրանք։

Եվս մեկ տարածված թյուր կարծիք կա Դուբայում հանգստի վերաբերյալ, իբր այնտեղ չի կարելի լողալ գիշերը։

Իրականում Դուբայի քաղաքապետարանն ընդլայնում է այն լողափերի քանակը, որտեղ կարելի է հանգստանալ շուրջօրյա․ հանգստի գոտիները կահավորում են լուսավորությամբ, այնտեղ կան փրկարարներ։ Եվ տեղական իշխանությունները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս գիշերը ջուրը մտնել միայն նմանատիպ անվտանգ լողափային գոտիներում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Արգելքներ Դուբայում, որոնք տարօրինակ են թվում. դուք երբեք չէիք մտածի այս մասին
Սալվադոր Դալիի 22 ցիտատ արվեստի, թշնամիների և սիրելի եսի մասին
🏠 Գլխավոր Գեղեցիկ 🔥 Թեստեր 🎉 Ժամանց