fbpx

Ըստ ֆեն շույի, հաջողությունը գրավելու 6 գաղտնիք

Ֆեն շույի հետևորդները պնդում են, որ մարդու շուրջը կենտրոնանում են ինչպես բացասական, այնպես էլ դրական էներգիաները։ Ըստ ֆեն շույի, կյանքի հաջողության և բարեկեցության գրավականը՝ շրջապատող էներգիայի կառավարման ունակությունն է։ Անել դա՝ կօգնեն ձեզ հաջողությունը գրավելու այս 6 գաղտնիքները։

Մի նստեք անկյունում

Եթե հավատանք հնագույն նախանշաններին, ապա անկյունում նստած մարդուն 7 տարի անհաջողություն է սպասում: Իսկ ֆեն շույի հետեւորդները պնդում են, որ մարդուն կարող է վնաս պատճառել ոչ միայն սեղանի անկյունը, այլեւ տան ցանկացած մյուս սուր անկյունները (սեղանի, կահույքի, պահարանի եւ այլնի անկյունները): Ֆեն շույի համաձայն` բնակարանի, տան բոլոր սուր անկյունները բացասական էներգիա են ճառագում:

Եթե մարդը հաճախ է անկյունում նստում, կամ մշտապես նրա կողմն են ուղղված սուր առարկաները, ապա դա կարող է նրա առողջության, անձնական կյանքի եւ ֆինանսական բարեկեցության վրա բացասաբար ազդել: Անախորժություններից խուսափելու եւ հաջողությունը գրավելու համար ավելի լավ է խուսափել տանը անկյունավոր կահույք ունենալուց, իսկ բոլոր սուր սարքերը (դանակներ, պատառաքաղներ եւ ածելիներ) պահել փակ արկղերում:

Մի զրուցեք շեմքին

Ֆեն շույի ուսմունքում շեմքը համարվում է 2 աշխարհների միջեւ սահմանը: Մի կողմում «քո» աշխարհն է, մյուսում` «օտար»: Եթե որեւէ մեկի հետ շփվեք շեմքին, ապա ձեր զրուցակցի հետ կապը կկորցնեք: Կարող եք կարճ ժամանակ անց նրա հետ վիճել կամ երկար ժամանակով բաժանվել:

Սրա մեջ է ամփոփված ըստ ֆեյ շույի հաջողության գրավման երկրորդ գաղտնիքը` զրուցակցի հետ շեմքին շփվել չի կարելի, այլապես կկորցնես նրա հետ կապը:

Կերակուր մի պատրաստեք վատ տրամադրությամբ

Սնունդը ներծծում է մեր բոլոր էմոցիաները: Այնպես որ` եթե ձախ ոտքի վրա եք արթնացել եւ որոշել եք ձեր ընտանիքի համար նախաճաշ պատրաստել, ապա համոզված եղեք, որ տնեցիներից բոլորի տրամադրությունը կփչանա եւ նրանց օրը կձախողվի:

Մի կանգնեք անկյունում

Երբեք անկյունում մի’ կանգնեք: Ֆեն շույի համաձայն`տան անկյունները էներգետիկ վամպիրներ են համարվում, որոնք կարող են մարդու ամբողջ էներգիան կլանել: Եթե երկար կանգնեք անկյունում, ապա ոչ միայն տրամադրության վատթարացում եւ հոգնածություն կզգաք, այլեւ ֆիզիկական հիվանդագին վիճակ:

Մի ցույց տվեք ձեզ վրա

Երբեմն ծանոթի ինչ-որ հիվանդությունը նկարագրելիս մենք փորձում ենք նրա վիճակը մեր վրա պատկերել: Օրինակ` եթե ձեզ հարցրել են ձեր ծանոթի ոտքի վնասվածքի մասին, մեծ մասամբ դուք անպայման ձեզ վրա ցույց կտաք նրա վնասվածքի չափը եւ տեղադրությունը: Կտրականապես արգելվում է այսպես վարվել: Ուրիշի հիվանդությունը ձեզ վրա ցույց տալով` դուք անախորժություններ ստանալու վտանգի եք ենթարկվում:

Մի նայեք կոտրված հայելու մեջ

Ըստ ֆեն շույի կոտրված կամ ճաքած հայելիները մեծ քանակությամբ բացասական էներգիա են կուտակում բնակարանում։ Հայելին հատկություն ունի իր մեջ կուտակել զգացմունքներն ու էմոցիաները, որոնք ապրում են մարդիկ, ովքեր նայում են հայելու մեջ։ Երբ հայելին կոտրվում է՝ այդ բոլոր էներգիան դուրս է գալիս։

Չի կարելի նայել հայելու և բոլոր արտացոլող մակերեսների մեջ, որոնք կոտրատում են մարդու արտացոլանքը կամ ցույց են տալիս ողջ ամբողջությամբ։ Դա կարող է լինել փոքրիկ հայելին, լոգարանի սալիկը կամ մեկ այլ արտացոլող մակերես։ Դրանք կիսում են մարդու էներգիան, բացելով նրանց հիվանդությունների և անհաջողությունների առաջ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ըստ ֆեն շույի, հաջողությունը գրավելու 6 գաղտնիք
Ինչպե՞ս դառնալ ավելի խելացի