fbpx

Սթիվ Ջոբսին սպանել է արևելյան բժշկությու՞նը

Սթիվ Ջոբսի ամենամոտ ընկերներից մեկը՝ մեր հայրենակից Ավետիս Թևանյանը հայտարարել է, որ հնարավոր է Apple-ի հիմնադիրը այժմ ողջ լիներ եթե իր համառությունը չխանգարեր, որպեսզի նա ժամանակին դիմեր բժիշկներին: Ջոբսի ընկերոջ խոսքերով, նա երկար ժամանակ իրեն համոզում էր, որ կարող է քաղցկեղից բուժվել ինքնուրույն- հայտնում է BBC-ն:

Ավետիս Թևանյանը Ջոբսի մոտ ընկերն էր և գործընկերը: Մինչև 2006թ. նա Apple ընկերությունում զբաղեցնում էր “Ծրագրային տեխնոլոգիաների” բաժնի տնօրենի պաշտոնը: Թևանյանի խոսքերով Apple-ի հիմնադիրը շատ կասկածամիտ էր և չէր սիրում վստահել ուրիշների կարծիքներին: Նա այյնքան վստահեր էր իր վրա, որ երբեմն ենթագիտակցորեն փորձում էի իրականությունը շեղել դեպի իրեն:Եթե կար թեկուզ չնչին հնարավորություն, որ գործարարը կարող էր սխալվել այս կամ այն առումով՝ նա գերադասում էր ժամանակ չծախսել ճշմարտության փնտրտուքի վրա, այլ փորձում էր համոզել իրեն և իր շրջապատին սեփական ճշմարտացիությունը: Այդ հատկությունը օգնել է Սթիվին առաջ տանել իր ինովացիոն գյուտերը:

Ութ տարի առաջ, երբ բժիշկները Սթիվի մոտ հայտնաբերեցին ենթաստամոքսային գեղձի քաղծկեղ՝ նա հայտարարեց, որ չի պատրաստվում վիրահատվել և կսկսի բուժվել ոչ ավանդական բժշկությամբ: Չնայած մտերիմների հորդորների, նա ետ չկանգնեց իր մտքից: Եվ այդ մեթոդը արդյունքում էֆեկտիվ չգտնվեց:

2004թ. երբ նա վերջապես որոշեց վիրահատվել՝ արդեն շատ ուշ էր և հիվանդությունը վաղուց արդեն անկառավարելի էր:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Սթիվ Ջոբսին սպանել է արևելյան բժշկությու՞նը
ԹԵՍՏ. Ձեր ուղեղը ազգային հարստություն է, եթե հաղթահարեք այս 9 խրթին հարցերը