fbpx

Հետաքրքրաշարժ փաստերի հերթական հավաքածուն։ Դուք գիտե՞ք որ…

Ներկայացնում ենք հետաքրքրաշարժ փաստերի հերթական հավաքածուն։ Փաստեր որոնք կարող են Ձեզ զարմացնել.

1. Մրջյունները երբեք չեն քնում:

2. Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արձակում և  այդ պատճառով մարդիկ դրանց պահում են տանը` օդը  բուրավետ  դարձնելու համար:

3. Պլուտոն  մոլորակում մեկ տարվա տևողությունը հավասար է 247.7 երկրային տարվա:

4. Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները կարող  են տեղավորվել Յուպիտեր մոլորակի մեջ:

5. Ամեն օր ավելի քան  50.000 երկրաշարժ է տեղի ունենում երկրի վրա:

6. Երկրի  մոտավորապես 70%-ը ջրով է ծածկված, և այդ ջրերից ընդամենը 1%-ն է պիտանի խմելու համար:

7. Սառույցները և այսբերգները Երկիր մոլորակի 10% են կազմում:

8. Բուն միակ թռչունն է, որ կարող է տեսնել կապույտ գույնը:

9. Մազերը իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ ինֆորմացիա` ոչ միայն գեները, այլ նաև այն, թե ինչ եք կերել կամ խմել վերջին 7 օրվա ընթացքում:

10. Անգլիայում շանը վրաերթի ենթարկելը ավելի խիստ է պատժվում, քան մարդուն:

11. Ֆրանսիայում կանայք մինչև 1944թ-ը ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք չունեին:

12. Կենգուրուի նոր ծնված ձագերը կարող են տեղավորվել թեյի գդալի մեջ:

13. Մարդու և բանանի ԴՆԹ-ն համընկնում է 50%-ով:

14. Չինական իմաստունները ասում էին, որ մեջքի վրա քնում են սրբերը, փորի վրա՝ մեղսավորները, աջ կողքի վրա՝ թագավորները, իսկ ձախ կողքի վրա՝ իմաստունները:

15. Ծովային աստղերը ուղեղ չունեն:

16. Ուտիճը կարող է ապրել առանց գլխի 9 օր:

17. Օձերը կարող են քնել 3 տարի անընդմեջ՝ ոչինչ չընդունելով որպես սնունդ:

18. Էյնշտեյնը մինչև 9 տարեկան չէր կարողանում խոսել: Նրա ծնողները կարծում էին, որ նա թերզարգացած է լինելու:

19. Նավթի մեկ կաթիլը խմելու համար անպիտան է դարձնում 25 լիտր ջուրը:

20. Հնդիկները համարում են, որ հարգի չէ անկողնում մահանալը, պետք է մահանալ գետի մոտ:

21. Շնաձկները ի տարբերություն մյուս ձկների, չունեն ոսկորներ:

22. Սահարայի անապատում մի անգամ, 1979թ-ի փետրվարի 18-ին, ձյուն է տեղացել:

23. Ամբողջովին մաքուր ոսկին շատ փափուկ է, նրան կարելի է նյույնիսկ տրորել ձեռքով:

24. Բեթհովենը մի անգամ ձերբակալվել է թափառաշրջիկության համար:

25. Նապոլեոնը տառապում էր այլուռոֆոբիայով՝ խուճապի աստիճան վախենում էր կատուներից:

26. Քամելոնի լեզուն երկու անգամ երկար է իրենից:

27. Խխունջի աչքը իր ուղեղից մեծ է:

28. Մեղվաբույնը միակ տեղն է աշխարհում, որին կայծակը երբեք չի խփում, լինի այն մեղվափչակ, քարածերպ թե մեղվափեթակ: Մեղվաբույնը վանում է հոսանքը:

29. Եթե Չինաստանի բոլոր մարդիկ կանգնեն աթոռին ու միաժամանակ ցատկեն ներքև՝ երկիրը իր ուղեծրից դուրս  կգա:

30. Աֆրիկյան փղի ականջը նման է Աֆրիկային, իսկ հնդկական փղինը՝  Հինդուստան թերակղզուն:

31. 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը մտան Հնդկաստան։ Ինդ լճի ափին զորքում աղեստամոքսային հիվանդության համաճարակ տարածվեց, որը ինչքան էլ որ զարմանալի է, չվարակեց և ոչ մի զորավարի: Պարզվեց, որ հասարակ զինվորները օգտվում էին անագե ափսեներից և բաժակներից, իսկ նրանց հրամանատարները՝ արծաթե: Այդ ժամանակ էլ հիշեցին, որ Մեծն Քիր II պարսիկ թագավորը արշավների ժամանակ հրամայում էր խմելու ջուրը պահել արծաթե տարաներում: Ավելի ուշ Հռոմեական լեգեոներները սկսեցին կրել արծաթե զրահներ:

Արծաթը օժտված է հակաբակտերիալ հատկություններով: Այն մանրէազերծում է  ջուրը նաև նպաստում է վերքերի շուտափույթ լավացմանը՝ առանց փտման պրոցեսի: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ արծաթի մեծ կոնցենտրացիաները թունավոր ազդեցություն են թողնում օրգանիզմի  վրա:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հետաքրքրաշարժ փաստերի հերթական հավաքածուն։ Դուք գիտե՞ք որ…
Օրվա բաղադրատոմսը. Ինչպես պատրաստել թխվածք՝ հալած պաղպաղակից (տեսանյութ)