fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Սթիվեն Ֆրայ. «Մի օր կրկին դուրս կգա արևը»

Սթիվեն Ֆրայ. «Մի օր կրկին դուրս կգա արևը»

Այս նամակը, դերասան և գրող Սթիվեն Ֆրայը գրել է ի պատասխան դեռահաս մի աղջկա խնդրանքի, ով խնդրել էր պատմել, թե ի՞նչն է օգնել գրողին հասնել հոգեկան և հոգևոր հավասարակշռության։ Նամակն այն մասին է, թե ինչպես ներսումդ լույս գտնել, երբ թվում է, որ խավար ժամանակները երբեք չեն հեռանա։

Թանկագին Քրիսթել,

Ինձ շատ տխուր է լսել, որ կյանքը ներկա պահին քեզ բոլորովին չի ուրախացնում։ Աստված վկա, ես գիտեմ թե որքան դժվար է դա, երբ թվում է, որ ոչինչ չի ստացվում և շատ քիչ բան է ուրախացնում։ Վստահ չեմ, որ իմ խորհուրդը կօգնի վերադարձնել կյանքի համը։ Չնայած նրան, որ խորհուրդներ տալիս են բարի նպատակներով, դրանցից հաճախ ցավում է հոգին, որովհետև դրանք հիշեցնում են, որ դու ունակ չես տալ ինքդ քեզ այն սերը, որը դրսևորում են քո հանդեպ շրջապատող մարդիկ։

Ես հայտնաբերել եմ, որ իրավիճակը կարելի է թեթևացնել, եթե սկսես մտածել սեփական զգացմունքների և տրամադրության մասին, ինչպես մտածում ես եղանակի մասին։

Ահա մի քանի, բոլորին հայտնի փաստեր եղանակի մասին.

Այն իրականում գոյություն ունի։

Դու չես կարող փոխել այն՝ ցանկանալով, որ այն անհետանա։

Եթե պատուհանից այն կողմ մութ է և անձրևոտ, նշանակում է, իրոք՝ մութ է և անձրևոտ, և դու չես կարող դա փոխել։

Մթությունը և անձրևը կարող են տևել երկու շաբաթ։

ԲԱՅՑ։

Մի օր կրկին դուրս կգա արևը։

Ոչ ոք չի կարող որոշել, թե երբ կրկին կվերադառնան արևային օրերը, բայց դրանք անպայման մի օր կվերադառնան։ Մի գեղեցիկ օր…

Կարծում եմ, այս նույն բանը ճշմարիտ է նաև մեր տրամադրության պարագայում։ Ճիշտ չէ մեր զգացմունքները համարել խաբկանք, որոնք չեն արտացոլում «իրերի ներկա դասավորվածությունը»։ Դրանք իրական են։ Դեպրեսիան, տագնապը, ապատիան և թմրությունը նույնքան իրական են, ինչպես եղանակը պատուհանից այն կողմ՝ և ՆՈՒՅՆՔԱՆ ՄԵՐ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ։ Դա մեր մեղքը չէ։

ԲԱՅՑ։

Դրանք կանցնեն, իրոք կանցնեն։

Այնպես, ինչպես մենք ընդունում ենք վատ եղանակը պատուհանից այն կողմ, մենք նույն կերպով պետք է ընդունենք, որ կյանքը երբեմն մռայլ գույներով է մեր առջև պատկերվում։ «Այսօր փտած օր ստացվեց»՝ ահա իդեալական իրատեսական մոտեցումը։ Կարևորը չմոռանալ մտովի բացել անձրևանոցը։ «Այսպես, այսպես, ներսում սկսեց անձրև տեղալ… դե ի՞նչ արած, դրանում չկա իմ մեղքի բաժինը։ Ես ոչինչ չեմ կարող անել, պետք է ուղղակի համբերել և սպասել։ Իսկ վաղը հնարավոր է վերադառնա արևը և երբ այն վերադառնա, ես լիարժեք կվայելեմ այն»։

Չգիտեմ այս ամենից ինչ-որ բան քեզ պետքական կլինի՞, թե՞ ոչ։ Հնարավոր է որոշես, որ ոչ՝ և դրա համար ես ներողություն եմ խնդրում։ Ես ուղղակի որոշեցի մի քանի տող գրել քեզ, որպեսզի մաղթեմ բարի ճանապարհ որոնումներումդ՝ գտել մի փոքր ավելի շատ ուրախություն կյանքում։

Լավագույն ցանկություններով՝ Սթիվեն Ֆրայ

Թարգմանությունը՝ mediamag.am

կարդացեք նաև

Կենդանակերպի 5 նշան, որոնց սիրո ուժը կարող է վտանգավոր լինել

Սերը կարող է բերել ոչ միայն երջանկություն և հաճույք, այլ նաև լինել բավական վտանգավոր, որն իր ճանապարհին քարուքանդ է անում ամեն ինչ: Այսօր մենք...

Բազմագիտակության դժվարին ԹԵՍՏ: Կկարողանա՞ք հաղթահարել այն

Մեր հերթական գիտելիքների թեստը: Այս անգամ հարցերը մի փոքր ավելի բարդ են: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք հաղթահարել թեստը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...

Կիանո Ռիվզ․ «Ես ատում եմ աշխարհը, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը, ինչպես թեթև վարքի տեր կնոջ»

Սա ուղղակի հոգու ճիչ է, խոստովանություն, որից տխրությունն է պատում մարդուն։ Ես չեմ կարող լինել այնպիսի աշխարհի մի մասնիկ, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը,...
video

Մաշա Մնջոյանը հայտնի երգը սկսել է հայերենով ու կրկին հաղթել մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում (տեսանյութ)

Ավստրալական «Ձայնը» նախագծի հերթական` Playoffs փուլում Մաշա Մնջոյանը կրկին գերել է ժյուրիի անդամերին և իր մարզչի` Բոյ Ջորջի կողմից ստացել ուղեգիր դեպի հաջորդ փուլ:...

Կենդանակերպի նշաններ, որոնց համար դժվար է գտնել երկրորդ կես

Ոչ բոլորն են շտապում դասավորել իրենց անձնական կյանքը, նույնիսկ եթե տարիքն անցնում է, և ծնողները վաղուց թոռներ են պահանջում: Եվ դրա համար կարող են լինել...