fbpx

Ինչո՞ւ են ծառերն այդքան «վախենում» դիպչել միմյանց տերևներով

Այս երևույթը զարմացրել է ոչ մեկ գիտնականի…

Եթե դուք ուշադրություն դարձնեք բարձր ծառերի որոշակի տեսակներին, ներառյալ էվկալիպտը, սիթքինյան եղևնին կամ ճապոնական խեժափիթիին, դուք կարող եք նկատել ունիկալ մի երևույթ՝ ամենաբարձր ճյուղերը չեն դիպչում մեկմեկու։

Դա բնական երևույթ է, որը հայտնի է «պսակների ամաչկոտություն» անվանմամբ, և որը անտառային հովանոցում բերում է միմյանց չդիպչող պատկերների առաջացման, որոնք, թվում է թե, իդեալականեորեն ուրվագծում են ծառերի զարմանալի ուրվագծերը։

Դեռևս 1920-ական թվականներից, երբ գիտնականները սկսեցին ուսումնասիրել այս զարմանալի երևույթը, աշխարհի տարբեր ծայրերին նույնատիպ և տարբեր տեսակների ծառերի մոտ նկատվեց նույն երևույթը։

Չնայած նույնիսկ գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչու են որոշակի տեսակի ծառեր այսպիսի յուրահատուկ վարք դրսևորում, շատերը առաջ բերեցին միչ քանի հիպոթեզներ։

Մի հնարավոր պատճառն այն է, որ դա տեղի է ունենում, երբ ծառերի ճյուղերը (հատկապես ուժեղ քամիների մասերում) բախվում են միմյանց։

Մյուս ենթադրական բացատրությունը կայանում է նրանում, որ դա թույլ է տալիս բազմամյա բույսերին ֆոտոսինթեզի համար ստանալ բավական քանակությամբ լույս։

Հնարավոր է, առավել ակնառու հիպոթեզն այն է, որ այդ արանքները կանխարգելում են ինվազիվ միջատների բազմացումը։

Այս յուրահատուկ երևույթը ինչ պատճառ էլ որ ունենա, մի բան պարզ է. «պսակների ամաչկոտությունը»՝ շատ ֆոտոգենիկ երևույթ է։

Միայն նայեք այս բնական նախշերին՝ դրանք ուղղակի զարմանահրաշ են։ 


telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչո՞ւ են ծառերն այդքան «վախենում» դիպչել միմյանց տերևներով
Ինտելեկտուալ ԹԵՍՏ. Կկարողանա՞ք անցնել այն