fbpx

Սովորական դարձած բաներ, որոնց նշանակության մասին դուք չգիտեք

Ինչի՞ համար են ջնջող ռետինի վրայի կապույտ մասը, ջինսերի փոքրիկ գրպանները, փոքրիկ կտորը, որ տրվում է հագուստի հետ միասին և այլն։ Այս և այլ հարցերի պատասխանները կստանաք մեր այս փոքրիկ հոդվածում։

Ռետինի կապույտ մասը

Դպրոցական տարիներին շրջանառվում էր լեգենդ, որ ռետինի կապույտ մասը նախատեսված է գրիչի թանաքը ջնջելու համար։ Բայց դժվար թե ձեզ երբևէ հաջողվել է ջնջել թանաքը ռետինով։ Առավելագույնը, ինչին հասել եք՝ փոքրկ անցք եք բացել տետրի բարակ թերթի վրա։ Ռետինի կապույտ մասը նախատեսված է, որպեսզի ջնջեք մատիտով գրառումներն ու նկարները հաստ թղթի վրայից։ Ռետինի կարմիր մասը այդ դեպքում այդքան էլ լավ չի ջնջում՝ թողնելով որոշակի հետքեր։

Ջինսերի փոքրիկ գրպանները

Գոյություն ունի ևս մեկ տարածված մոլորություն, որ տղամարդկանց ջինսերի վրա առկա փոքրիկ գրպանը նախատեսված է պահպանակների համար։ Իրականում, առաջին անգամ այդպիսի գրպան հայտնվել է Levi’s ջինսերի վրա։ Այն կոչվում է Watch Pocket՝ ժամացույցի գրպան։ XX դարում այն ավելի մեծ էր, քան հիմա, այդ պատճառով գրպանում հեշտությամբ տեղավորվում էր այն ժամանակներում հանրաճանաչ շղթաներով կախովի գրպանի ժամացույցները։

Փոքրիկ կտորներ, որ տրվում են հագուստի հետ

Սովորաբար վերնաշապիկի հետ, փոքրիկ փաթեթի մեջ տրվում է նաև պահեստային կոճակ և փոքրիկ կտոր։ Այդ կտորը նախծատեսված չէ կարկատելու համար, ինչպես կարող էիք մտածել։ Հագուստ արտադրողները տեղադրում են փոքրիկ կտոր, որպեսզի լվաք այն և ստուգեք թե ինչպես է կտորի վրա ազդում ձեր լվացքի փոշին կամ սպիտակեցնող միջոցը։

Պիջակի արմունկների կարկատանները

Այսօր արմունկների կարկատաններով պիջակներն ու վերնաշապիկները նորաձևության մաս են կազմում։ Սակայն զգեստապահարանի այդ դետալն ունի զինվորական անցյալ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի զինվորները ստիպված էին երկար սողալ արմունկների վրա և դրանից հագուստի թևքերը շատ արագ մաշվում էին։ Այդ պատճառով նրանք սկսեցին հավելյալ կտոր կարել թևքերի արմունկներին՝ մաշվելուց պաշտպանելու համար։

Հետագայում այդ միտքը դուր եկավ որսորդներին, որոնք հաճախ որս են անում սողալով։ Նրանցից էլ կարկատանները անցան ուրսանողներին և այդպես այն տարածվեց ամբողջ աշխարհով։

Համակարգչային ստեղնաշարի F և J տառերի վրայի ելուստները

Նայեք ձեր համակարգչային ստեղնաշարին՝ F և J տառերի վրա կան ոչ մեծ ելուստներ։ Դրանք հարկավոր են, որպեսզի տառերը հնարավոր լինի գտնել շոշափելով, այլ ոչ նայելով։

Բանը նրանում է, որ արհեստավարժ տեքստ հավաքողները աշխատում են տպագրության 10 մատնյա կույր մեթոդով։ Կույր տպագրության մեջ F և J ստեղները գլխավորն են՝ հենց դրանց վրա պետք է տեղավորված լինեն ցուցամատները։ Իսկ երբ ձեռքը պատահական կորցնում է ճիշտ ստեղնը, հավաքողը կարող է շատ արագ գտնել այն, աչքերը չկտրելով էկրանից։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Սովորական դարձած բաներ, որոնց նշանակության մասին դուք չգիտեք
Կապսուլային մինիհյուրանոցներ Չինաստանում