Հեղինակ` բանասեր, բանաստեղծուհի Սոնա Խաչատրյան
Սիրտս չոքեց պատի վերջում,
Հոգիս նռռաց վերջին շնչում,
Սիրու՛մ եմ քեզ…
Ե՛վ մեղավոր, և՛ բանտարկված,
Ե՛վ բարկացած, և՛ բախտավոր,
Քեզնից խռով, ինձնից թաքուն,
Ե՛վ անխրատ, և՛ անկատակ,
Չհասկացող, անհամեմատ,
Ու անիմաստ…
Սիրրում եմ քեզ խելացնոր,
Գողի նման անհրավեր,
Դողդողալով, ահը սրտում հեռանալով,
Ու քեզանով գրպանս լի,
Քեզնով հիվանդ, խանգարումով,
Հանցանքի մեջ բռնվելով, գանահարված,
Կապտուկներով, անբուժելի վարակումով,
Ապաքինման սուտ հնարքով…
Սիրում եմ քեզ աննահատակ,
Նույն մեծ սիրով, գետի նման,
Անհասկացող, ու վարարած,
Ափերից դուրս, գազանացած,
Տուժված, խեղված, գերու նման,
Մթության մեջ խարխափելով…
Սիրում եմ քեզ ահագնացող
Ջրվեժի պես, աղմուկն ահեղ
Լռեցնելու միտումներով,
Սովալլուկ սպասումներով,
Գիշերային խաբկանքներով,
Կարոտներով`խաչափայտին,
Հողը վրաս, առանց անդորր,
Արնաշաղախ, ամոթի մեջ` ածուխի պես,
Ու դառնացած սպիտակ քաթան…
Սիրում եմ քեզ անձայն ,անքեն,
Հարցականով, ու անպաշտպան,
Ջրահարսի անրջանքով,
Ցախավելի համբերությամբ…
Սիրում եմ քեզ անբանական վարդի նման,
Լռիվ անձայն ու այնքան մեծ,
Անասելի ուրախությամբ,
Տխրահռչակ գիտակցումով,
Որ ի՛մը չես, դու ի՛մը չես ,
Ու չե՛ս լինի, ու չի՛ լիի սրտիս զարկը,
Մեր մեջ միայն ահռելի մեծ ու ահավոր
Վառված դրախտ, մառախլապատ փշալարեր,
Անհնարին տարածություն . դու իմը չես…
25.05.2014թ