ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ

Կենդանակերպի նշաններ, որոնց դժվար է սիրել


Եկեք տեսնենք թե ինչու է դժվար սիրել այս կամ այն կենդանակերպի նշանին:

Կույս

Բոլոր կենդանակերպի նշաններից ամենաինքնաբավն են։ Ցանկացած հարաբերության մոտենում են վերլուծական, կարելի է ասել՝ կառավարիչի տեսանկյունից։ Մարդկանց մեծ մասից հեռավորություն են պահպանում, քանի դեռ համոզված չեն, որ նրանց կարելի է վստահել։ Կույսերին սիրելն այնքան էլ հեշտ չէ։ Որևէ մեկին սիրելու համար նա պետք է թուլացնի իր պաշտպանությունը և բացվի նրա առաջ, ինչը հատուկ չէ Կույսերին։ Հենց նա անի դա, կտեսնեք նրա զարմանալի կողմերը։

Կարիճ

Թագուհիներ / թագավորներ են, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում։ Նա մեկ սառն է, մեկ՝ այրող ջերմ։ Այդ պատճառով էլ դժվար է կանխատեսել նրանց։ Կարող են աներևակայելիորեն հյուծել, այդ պատճառով էլ հաճախ են արագ դադարեցնում հարաբերությունները։ Քանի դեռ զգացմունքային առումով չեն հասունացել, պատրաստ չեն լինի ռեալ հարաբերությունների։

Աղեղնավոր

Աղեղնավորը՝ էներգիայով լեցուն, իմպուլսիվ և ազատատենչ կենդանակերպի նշան է։ Ինչ-որ առումով սա նրանց դարձնում է հետաքրքիր զուգընկեր, ում հետ երբեք ձանձրալի չի լինի։ Բայց մյուս կողմից՝ Աղեղնավորը գրեթե երբեք կանգ չի առնի որևէ մեկի կամ ինչ-որ բանի վրա։ Նա մշտական շարժման մեջ է, նոր արկածների, ադրենալինի որոնման ճանապարհին։ Նրա համար դժվար է մնալ նույն տեղում, ինչն այնքան էլ բարենպաստ չէ հարաբերությունների համար։ Աղեղնավորը կզգա, որ գտել է իր երկրորդ կեսին միայն այն ժամանակ, երբ կարողանա հասնել նրա ետևից։

Ջրհոս

Ջրհոսը փակ մարդ է։ Նա հակված չէ մարդկանց ներս թողնել իր աշխարհ։ Ջրհոսին սիրելը բարդանում է նաև այն պատճառով, որ նա միշտ տարածություն է պահում իր և մարդկանց մեծ մասի միջև։ Ջրհոսին հարկավոր է մարդ, ում նա իսկապես կկարողանա վստահել, և ում հետ իրեն հարմար կզգա։

Այծեղջյուր

Այծեղջյուրները պրակտիկ են, աշխատասեր։ Եվ չնայած նրանք վստահելի ու պատասխանատու աշխատակիցներ են դառնում, ամեն ինչին մոտենում են այնպես, ինչպես բիզնես ծրագրին։ Որևէ մեկը չի ցանկանա զգալ, որ իրեն դիտարկում են մանրադիտակով՝ վերլուծելով բոլոր դրական և բացասական կողմերը։ Իրական, վստահելի սեր գտնելու համար Այծեղջյուրներին անհրաժեշտ է սովորել վստահել սեփական սրտին այնպես, ինչպես վստահում են մտքին։

Երկվորյակներ

Վճռական չեն, չափազանց զգացմունքային են։ Չնայած սա հարաբերություններն ինչ-որ առումով հյուծող կարող է դարձնել, սա նաև նշանակում է, որ Երկվորյակները սիրում են ամբողջ սրտով և հավատում են նրան, ինչ զգում են։ Երբ Երկվորյակները սիրում են, նրանք ամբողջությամբ նվիրվում են զուգըներոջը։

Առյուծ

Չկա ավելի դինամիկ ու գրավիչ մարդ, քան Առյուծը։ Նա անկախ է, ինքնավստահ։ Առյուծները գրավիչ են, նրանցով անհնար է չտարվել։

Խոյ

Ակտիվ են, կրքոտ, զուգընկերոջը դարձնում են իրենց աշխարհի կենտրոնը։ Ընտրյալին մեծ ուշադրություն են դարձնում և անում են հնարավոր ամեն բան՝ նրա համար ամեն ինչ դառնալու համար։ Խոյը կաջակցի զուգընկերոջը, նրա համար ամուր հենարան կդառնա։

Ցուլ

Չկա ավելի կայուն ու հավատարիմ նշան, քան Ցուլը։ Եթե նա սիրում է որևէ մեկին, նշանակում է՝ դա երկար կտևի։ Նվիրվում են նրան, ում սիրում են։ Նա ոչինչ չի թաքցնում՝ երկրորդ կեսի հետ հնարավորինս ազնիվ լինելով։ Այսպիսի նվիրվածություն և հավատարմություն հազվադեպ է հանդիպում։

Կշեռք

Կշեռքներն ընդամենը ցանկանում են, որ բոլորը երջանիկ ու գոհ լինեն։ Դա վերաբերում է բոլորին, հատկապես այն անձանց, ում Կշեռքը սիրում է։ Կշեռքները կանեն հնարավոր ամեն բան՝ համոզվելու համար, որ զուգընկերը երջանիկ է։ Նրանց հեշտ է սիրելը, քանի որ նրանք նվիրում են վառ զգացմունք։

Ձկներ

Ձկները խորությամբ զգում են ցանկացած էմոցիա, նրանց համար դժվար է արտահայտել այն, ինչ ցանկանում են և ինչ ուզում են մարդկանցից, ում սիրում են։ Ձկները ոչինչ չեն թաքցնում։ Նրանք անցնում են կրակի, ջրի միջով՝ վերադառնալով նրա մոտ, ում սիրում են։

Խեցգետին

Չափազանց հոգատար են, զգացմունքային, մարդիկ, ովքեր անվերապահ են սիրում։ Կարողանում են ներել և համբերատար լինել։ Միշտ կարող եք հույս դնել նրանց վրա։ Նրանք հրաշալի պատկերացնում են, թե ինչպիսին պիտի լինի սերը, և ինչպես է հարկավոր սիրել միմյանց։

Նախորդ նյութը

Կկարողանա՞ք գտնել այս գլուխկոտրուկների պատասխանները 20 վայրկյանից ավելի շուտ

Հաջորդ նյութը

«Սերը կույր է»․ ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ, երբ սիրահարվում ենք