fbpx

Առանց ընտանի կենդանիների աշխարհին կսպառնա ապոկալիպսիսը

Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. Դուք առավոտյան արթնանում եք և հայտնաբերում եք, որ երկրագնդի բոլոր ընտանի կենդանիները վերացել են: Ինչպե՞ս դա կազդի մեր առօրյա կյանքի վրա և ընդհանրապես Երկրի վրա: Բացի նրանից, որ կրծողների և այլ վնասատուների քանակների ահռելի աճը անխուսափելի կլինի, մարդկանց սպասվում է նաև շատ այլ սարսափելի փորձություններ. – նշում է Daily Mail-ը:

Ամերիկյան անասնաբույժ Ալան Բեկը գտնում է, որ երկրագնդի վրա կատուների բացակայությունը կարող է տարբեր վտանգավոր էպիդեմիաների առաջացման պատճառ հանդիսանալ, քանի որ տարբեր տեսակի հիվանդություններ տարածող կրծողների և միջատների քանակները կարող են կտրուկ մեծանալ: Բացի դրանից, մեծ քաղաքները, որոնք տեղակայված են տաք կլիմայական գոտիներում, կարող են տուժել տարբեր փոքր և միջին սողունների հարձակումներից:

Բացի դրանից, եթե կատուները (և ինչու միայն կատուները, ես կավելացնեի նաև շները [իմ մեկնաբանություն]) վերանան ապա մարդկությունը կսկսի քայքայվել ոչ միայն դրսից, այլ նաև ներսից: Շատ վաղուց արդեն հայտնի է, որ մեր չորքոտանի փափուկ ընկերները ինչպես ոչ մեկ կարողանում են զգալ մեզ, մեր տրամադրությունը և մեզ հետ միասին կիսել մեր ցավը: Շատ միայնակ ծեր մարդկանց համար, իրենց պոչավոր ընկերները միակ զրուցակիցներն են: Եվ եթե նրանք վերանան Ալան Բեկը կանխատեսում է մոլորակի վրա դեպրեսիաների և սուիցիդների (ինքնասպանություններ) սարսափելի աճ:

Կատուների անհետացումը միայն հնարովի հիպոթեզ չէ. այդպիսի դեպքեր պատմությանը հայտնի են: Այսպես, 1979թ.-ին Նոր Զելանդիայի կղզիներից մեկում անհետացան կատուները, որի հետևանքով մկների քանակը մեկ տարվա ընթացքում ավելացավ չորս անգամ: Ճայերի ձվերով սնվող կրծողների պոպուլյացիայի աճը բերեց նրան, որ կղզուց անհետացան նաև ճայերը և նաև այլ ջրլող թռչուններ:

Ներկա պահին երկրագնդում գրանցված են մոտ 220 միլիոն ընտանի կենդանի: Եթե նրանց քանակը կտրուկ նվազի՝ բադերն ու կարապները վտանգի տակ կհայտնվեն. – գտնում է ամերիկացի անասնաբույժը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Առանց ընտանի կենդանիների աշխարհին կսպառնա ապոկալիպսիսը
Թեստ-կանխատեսում. Իմացեք ինչ 3 բան է պատրաստել ձեզ համար գարունը