fbpx

Ինչպես են առաջանում ձյան փաթիլները (+վիդեո)

Փաթիլը սկսում է իր կյանքը ամպում, երբ փոքրիկ փոշեհատիկի կողքերը սկսում են ձևավորվել սառցե բյուրեղիկներ: Սառույցի բյուրեղները վեցանկյուն են: Հենց այս պատճառով է, որ փաթիլների մեծ մասը ունեն վեցանկյուն աստղի տեսք:

Հետո այս բյուրեղը սկսում է աճել: Նրա մոտ կարող են սկսել աճել ճառագայթներ, կամ այդ ճառագայթների վրա սկսում են գոյանալ այլ գոյացություններ, կամ հակառակը՝ փաթիլը սկսում է հաստանալ:

Տվյալ պահին կոնկրետ ինչպես կաճի փաթիլը կախված է փաթիլի շուրջը եղած պայմաններից՝ խոնավություն, ճնշում, ջերմաստիճան: Եվ նույնիսկ այդ պայմանների չնչին փոփոխությունը կարող է բերել փաթիլի ձևի փոփոխություն:

Պայմանները անընդհատ փոփոխվում են և ստացվում է, որ փաթիլը մեկ աճում է լայնությամբ, մեկ նրա մոտ սկսում են ճառագայթներ աճել: Չոր և ցուրտ պայմաններում փաթիլները ընդհանրապես սկսում են աճել բարձրությամբ, այլ ոչ թե լայնությամբ և ստացվում են վեցանկյուն սյուներ, այլ ոչ սովորական «աստղիկներ»:

Քանի որ ամեն մի փաթիլ ապրում է «սեփական կյանքով» և արտաքին պայմանները ամեն մեկի համար, թեկուզ և շատ չնչին, տարբեր են՝ այդ իսկ պատճառով էլ փաթիլները տարբեր են: Երբեք բացարձակ միանման փաթիլներ չեն լինում: Ամեն մեկը անցնում է տարբեր խոնավության, ջերմաստիճանի և ճնշման պայմաններով:

Եվ վերջում Ձեզ եմ ուզում ներկայացնել մի տեսանյութ, որտեղ ակնհայտ, խոշորացված երևում է թե ինչպես են առաջանում ձյան փաթիլները.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես են առաջանում ձյան փաթիլները (+վիդեո)
«Ե՛վ դժոխքը, և՛ դրախտը մարդու հոգում են»: Խորիմաստ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ